Մեր տանից բուսաբանական այգի մի քանի հարյուր մետր է։ Հեռավոր 90-ականների սկզբին
այգին սպորտով զբաղվելու, վազելու ու զբոսանքի մեր հիմնական վայրն էր։ Զեյթունից Նորքի
զանգված գնալիս, կամուրջ չհասած, ճանապարհի ձախ կողմում կտեսնեք շինանյութի վաճառքի
կետ, մարզադահլիճ, բենզալցակայան և այլ շինություններ, որոնք այն ժամանակ չկային։ Այդտեղով
էր անցնում այգու ցանկապատը, որի ճաղերը հեռատես մարդիկ որոշ տեղերում պոկել էին՝ մուտքը
դեպի այգի կարճացնելու և անվճար սարքելու վեհ նպատակով։ Մենք, որ 15-16 տարեկան պատանիներ
էին, հաճույքով օգտվում էինք ստեղծված հնարավորությունից։