суббота, 20 сентября 2014 г.

Մեքենաշեն գործարանը

Առաջին մեծ իրագործումներեն մեկը


1926-ին էր, որ Երևանի մեջ բացվեցավ մեքենաներ պատրաստոող այս կարևոր գործարանը: Ժամանակի ընթացքին, անիկա ստացավ նախատեսված զարգացումն ու կատարելությունը: Այնպես որ, իր ներկա սպասարկությամբ, անիկա ոչ միայն Խ. Հայաստանի, այլ նաև որոշ չափով մը գոհացում գոհացում կուտա մյուս հանրապետությանց պահանջներուն:



Մեքենաշեն գործարանը անցյալ տարի արտադրած էր հիսուն հատ տեստեր կոչվող մեքենաներեն, որոնց մեջ պահածոներու տուփերը եփվելով կհականեխվեին: Այս մեքենաները ուղարկված են Մուրմանսկ, Կերչ և ուրիշ քաղաքներ: Նմանօրինակ մեքենաներ կպատրաստվին Մոսկվայի մեջ:


Մեքենաշեն գործարանը Բաքվի և Գրոզնիի քարյուղի ճարտարարվեստին համար պատրաստած է դիզել կոչվող մոթոռներեն, ինչպես նաև 25 ձիու ուժ ունեցող և քարյուղով բանող 200 հատ մոթոռներ, որոնք ղրկված են Ստալինգրադ, Վլադիվոստոկ, Աստրախան, Արալյան լճի շրջանը՝ այդ և ուրիշ տեղերու ձկնորսական նավերուն համար:

Իսկ Սևանի համար ալ Մեքենաշեն գործարանը անցյալ տարի պատրաստած է նավ մը:


Համայնական բամպակին քաղը


Շուշիկի շրջանը տեղի տված է հայ գեղջկուհիի հարվածային աշխատանքի շրջանին, որ ծնունդ կուտա բերքերու առատության

Բամպակի արտերեն՝ Լենտեքստիլ



Երիտասարդ բանվորուհին, կարմիր լաթ մը գլուխը, վարժ ձեռքով մը կհրե պողպատե լծակը, չափչափող ակը կանցնի հովի պես արագ դարձող անիվին վրա ու մեքենան կաղմկե: Կդառնան իլիկներու անծայր շարքերը ու կարծես կվազեն խելացնոր արագությամբ: Ու կերգեն իլիկները, կայտառ, կարկաչուն, կերգեն և մեքենան կմանե անդադար, անդադար: Հետո կհոսի բամբակի թելը լուսնի արծաթե շողերու նման ճերմակ ու նուրբ, ու կփաթթվի դարձդարձող իլիկներուն:

Արտեմ Շահբազ

Ալբոմ-օրացույց, Փարիզ, 1936թ.

Комментариев нет:

Отправить комментарий