среда, 17 декабря 2014 г.

Պտույտ մը առևտրական թաղերուն մեջ: Օր 2-րդ


Զեյթունի Սիթիում հիմնական աժիոտաժը շաքարի, ձեթի ու ալյուրի բաժնում էր: 5-կգ ալյուրի պարկը երեկ 1800 դրամ էր, իսկ այսօր՝ 2000: Շաքարը 480-ի մոտակայքում: Ձեթը ալարեցի նայեմ:
Թանկացել է նարինջը, բանանը ու ըտենց թիթիզ մրգերը (էդ հեչ): Ձուն դարձել է 740՝ 10 հատը: Համենայնդեպս ավելի էժան է, քան մյուս խանութներում: Միսը ոնց որ թե անփոփոխ է՝ 2400 (տավարի սովորական միսը): Դոլարը՝ 540-570: Ընդորում, եթե երեկ դոլար առնող/ծախող չկար, այսօր արդեն կար: Մի բան էլ՝ մարդիկ նաև դոլար ու ռուսական էին մանրում: Կարծում եմ՝ տոնական գնումների պատճառով դոլարի քանակը կավելանա շուկայում (չգիտեմ՝ էդ լավ է, թե վատ):
Կաթնամթերքը չի թանկացել:
Բայց խուճապ կամ առևտրային հիստերիա չկար (դե մեր սերունդը ըտենց բաներ տեսել է բոլ-բոլ, ընենց որ նորմալ էր): Թանկացումը իմ տպավորությամբ պայմանավորված է նաև նախատոնական առևտրի ծավալների աճով: Կարճ ասած՝ էս պահի դրությամբ վիճակը հանգիստ էր: Մնացածը՝ կապրենք կերևա:
Օղու, ծխախոտի, հյութերի և թունավոր այլ ապրանքների գինը մնացել է անփոփոխ:
ՀԳ. Լավ լուր: Կարտոֆիլը շարունակում է էժան լինել

Комментариев нет:

Отправить комментарий