вторник, 2 декабря 2014 г.

Ցասման «Ցասում»-ը

Թերևս չէի անդրադառնա «Ցասում» (Fury) ֆիլմին, եթե մի քանի մանր-մունր հանգամանքներ չգրավեին ուշադրությունս: Այն շատ նման էր մոտ 15 տարի առաջ Սփիլբերգի նկարահանած «Փրկել շարքային Ռայենին» ֆիլմին: Նմանություն կա թե կերպարներում, թե դեպքերում, թե սցենարում:



Երկու ֆիլմում էլ կան պացիֆիստ հերոսներ, որոնց ողջ մնալը ոչ միայն անբնական է, այլև անտրամաբանական. ամենավերջին պահին նրանց չեն սպանում գերմանացիները, ում դեմ նրանք մարտնչում են ողջ ֆիլմի ընթացքում: Ամբողջ անձնակազմը ֆիլմի վերջում զոհվում է (բացի կռիվ չսիրողներից, ինչպես արդեն նշեցի): Երկու ֆիլմում էլ տղերքն անցած են լինում ողջ պատերազմն, ու վերջում նրանց բախտը չի բերում:


Դե իսկ մարտական տեսարանների մասին դժվար է նոր բան ասել՝ տանկի անձնակազմը աջ ու ձախ կրակում էր նույնիսկ այնպիսի տեղերում, որտեղ տանկ սովորաբար չեն էլ օգտագործում: Էլ չասած, որ «գլխավոր հերոս» տանկը բազմիցս խփում էին, բայց այն ոչ մի կերպ չէր վնասվում: Ասենք՝ մոտ 300 զինվորներից ոչ ոքի մտքով չէր անցնում, որ մի 200 մետրից կարելի է նռնականետով խոցել խփված տանկը, ու, չգիտես ինչու, այնքան էին մոտենում, որ նրանց գնդացրով ոչնչացնում էին:

«Ցասում»-ում առավել անտրամաբանական էր գերմանացի երկու տիկնանց տանը տեղի ունեցած միջադեպը: Անկախ քեզանից ուզում ես հարց տալ՝ հա որ ի՞նչ: Մի խոսքով՝ բավականին թույլ ֆիլմ էր, չնայած թրեյլերը նայելիս թվում է, թե մարդկությունը այսպիսի գլուխգործոց դեռ չի ստեղծել:

ՀԳ. Տարիներ առաջ հանրային կապերի լիտվացի մի մասնագետի հետ զրուցելիս, եկանք եզրակացության, որ Հոլիվուդն ունի մի քանի սցենար, որոնք մասնակի փոփոխություններով օգտագործվում են գրեթե բոլոր ֆիլմերում: «Ցասում»-ից հետո դա եկավ միտքս:

Комментариев нет:

Отправить комментарий