вторник, 24 марта 2015 г.

CNN-ը վերադառնում է ՌԴ

«Իզվեստիա» թերթը հայտնել է, որ ամերիկյան CNN հեռուստաալիքը կրկին հեռարձակվելու է Ռուսաստանում։ CNN-ից հաստատել են այս տեղեկությունը, նշելով, որ մարտի 23-ին ստացել են ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության դաշնային ծառայության (Роскомнадзор) գրությունը, որով թույլատրվում է ընկերությանը 10 տարի ժամկետով աշխատել Ռուսաստանում։



Վերոհսկողական այս ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը իր վստահությունն է հայտնել, որ CNN-ը կհետևի ձեռք բերված պայմանավորվածություններին և «անթերի բովանդակություն» կապահոցի։

Նախկինում «НТВ Плюс» արբանյակային օպերատորի լիցենզիայով, սակայն 2014-ի դեկտեմբերի 31-ից այն դադարեցվել էր։

Комментариев нет:

Отправить комментарий