Վարդան Աճեմյանի «Ժպիտները» շատ հետաքրքիր են և կարելի է ասել, որ այս գրքույկը մի յուրատեսակ գեղեցիկ նվեր է մեզ: Դիտում ես հաճույքով, ժպտում, ունենում ծիծաղի պոռթկումներ և, իհարկե, նաև զարմանում: Արվեստի մեջ էլ ի՞նչ լավ գործ, եթե մարդուն զանազան ապրումներ ներշնչելուց բացի, նաև չզարմացնի:
|
Հրաչյա Ներսիսյան |
Աճեմյանի «Ժպիտները» իրոք զարմացնում են: Եվ դա, իմ կարծիքով, արդյունք է երկու հավասարազոր հատկության, երկուսն էլ բնատուր, որոնցով օժտված է մեր տաղանդավոր արվեստագետը:
Առաջինը գալիս է իր բուն մասնագիտությունից, բեմը տեսնելու, կառուցելու վարպետությունից: Աճեմյանը տեսնում, զգում է մարդուն, կարդում է նրա շարժումը, դիմախաղը, խոսելաձևը: Բոլոր մարդիկ էլ նայել գիտեն, բայց կարևորը տեսնելն է, գտնելը: Աճեմյանի սուր աչքը որոնում է մարդու այն գծերը, որոնք մի կողմից ընդգծում են տվյալ անձի համար տիպականը, մյուս կողմից «ժպիտի» նյութ են դառնում:
Երկրորդը՝ այդ ամենը մարմնավորելու կարողությունն է: Սա արդեն նկարիչ մարդու գործ է և պետք է ասել պրոֆեսիոնալ վարպետի գործ: Գծի հակիրճություն, դիպուկություն, ճկունություն – ահա ինչով են գրավում այս դիմանկարները նկարիչ–դիտողին:
|
Ավետ Ավետիսյան |
Այս երկու՝ տեսնելու և տեսածը նկար դարձնելու հատկությունները, Աճեմյանի մոտ ներդաշնակորեն հյուսվում են, և արդյունքը լինում է խիստ հետաքրքիր մի արվեստ, որ կրում է ցայտուն ինքնատիպության դրոշմ:
Մի կարևոր հանգամանք էլ կա, դա այն է, որ Աճեմյանը ուրիշների նման նյութ չի փնտրում, կարթը ջուրը նետած ձկնորսի պես չի սպասում… նրա նյութը պատրաստ է, իր կողքին, շրջապատում, մարդիկ, որոնք նրա մտերիմներն են: Ահա թե ինչու նրա հումորը ներծծված է անկեղծությամբ, հարազատի վերաբերմունքով: Նրա ծաղրանկարների մեջ ծաղր չկա, որովհետև դրանք միաժամանակ սիրո վկայություններ են:
Մարտիրոս Սարյան
|
Արուս Ասրյան |
|
|
|
|
|
|
Արուս Ասրյան |
|
Գուրգեն Ջանիբեկյան |
|
Վաղարշ Վաղարշյան |
|
Գուրգեն Ջանիբեկյան |
|
Ավետ Ավետիսյան |
|
Մետաքսյա Սիմոնյան |
|
Մհեր Մկրտչյան |
Комментариев нет:
Отправить комментарий