воскресенье, 23 ноября 2014 г.

Հեքիաթ խոսքի մասին

Կար ժամանակ, երբ մարդիկ լսում էին: Խոսում էին միայն նրանք, ովքեր կարող էին, իսկ մյուսները լսում էին: Հետո մարդիկ սկսեցին շշուկով խոսել: Ասելիք ունեցողները շարունակում էին խոսել, մյուսները լսում էին, բայց նաև փսփսում էին: Դա էլ անցավ:

Հետո մարդիկ սկսեցին բարձրաձայն խոսել: Նրանք, ովքեր ասելիք ունեին, տեսան, որ քանի բոլորը խոսում են, նրանց ասածը լավ չի լսվում, հետևաբար սկսեցին ավելի բարձր խոսել: Ու քանի որ մարդիկ բոլորը սովորել էին խոսել, ասելիք ունեցողների թիվը սկսել ավելանալ, ու խոսքը տեղ հասցնելու համար սկսեցին երբեմն բղավել: Դա էլ անցավ:

Մարդկանց շատ դուր եկավ խոսելը: Ու բոլորը սկսեցին խոսել՝ արագ, շատ ու բարձր: Շուրջբոլորը խոսում էին՝ հեռուստացույցի էկրանից, ռադիոյով, ինտերնետով, հեռախոսով… Դա էլ էր քիչ և սկսեցին նաև գրելով խոսել: Եվ աշխարհը դարձավ մի մեծ խոսքարան… Դա էլ կանցնի…

Комментариев нет:

Отправить комментарий