пятница, 17 июля 2015 г.

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

17.07.2015 14:42 Զուրաբյան. Սահմանադրական նախագիծը Ս. Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է Զուրաբյան.

Սահմանադրական նախագիծը Ս. Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է «Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը լիովին հաստատում է այն բանը, ինչի մասին մենք զգուշացրել ենք․ որ Սերժ Սարգսյանը այս սահմանադրական ռեֆորմը անցկացնում է մեկ նպատակով՝ սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով և շրջանցելու համար երրորդ նախագահական իր պաշտոնավարման սահմանադրական արգելքը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:



«Սերժ Սարգսյանը խորհրդարանական հանրապետության անցումից հետո իրեն տեսնում է Ազգային ժողովի նախագահի դերում: Եվ այդ պաշտոնը, գումարած Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, իրեն թույլ է տալու իշխանության հիմնական լծակները պահել իր ձեռքում և շարունակել իր անձնական իշխանության ռեժիմը»: Զուրաբյանը նշեց նախագծի որոշ դրույթները, որոնք կոչված են խորհրդարանում երաշխավորել Հանրապետական կուսակցության ապահովագրված մեծամասնությունը ցանկացած պարագայում․ - «Սա իրականում փաստաթուղթ չէ՝ խայտառակություն է: Սա Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ սահմանադրական այս հանրաքվեն վերածվի Սերժ Սարգսյանին և նրա ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Մենք սկսելու ենք շարժում, որովհետև ոչ մի ժողովուրդ արժանի չէ, որ որևէ անձ իր հավերժական իշխանությունը կարողանա փաթաթել այդ ժողովրդի վզին»,- ընդգծել է Լեւոն Զուրանյանը: - See more at: http://www.ilur.am/news/view/47263.html#sthash.wt7tG9aJ.dpuf

Комментариев нет:

Отправить комментарий