суббота, 22 августа 2015 г.

Պտույտ մը բուսաբանական այգում. Մաս 1. Հրդեհը



Մեր տանից բուսաբանական այգի մի քանի հարյուր մետր է։ Հեռավոր 90-ականների սկզբին այգին սպորտով զբաղվելու, վազելու ու զբոսանքի մեր հիմնական վայրն էր։ Զեյթունից Նորքի զանգված գնալիս, կամուրջ չհասած, ճանապարհի ձախ կողմում կտեսնեք շինանյութի վաճառքի կետ, մարզադահլիճ, բենզալցակայան և այլ շինություններ, որոնք այն ժամանակ չկային։ Այդտեղով էր անցնում այգու ցանկապատը, որի ճաղերը հեռատես մարդիկ որոշ տեղերում պոկել էին՝ մուտքը դեպի այգի կարճացնելու և անվճար սարքելու վեհ նպատակով։ Մենք, որ 15-16 տարեկան պատանիներ էին, հաճույքով օգտվում էինք ստեղծված հնարավորությունից։
Երևանի բուսաբանական այգի



Այդ հատվածից այգի մտնելուց հետո հիմնականում շարժվում էինք դեպի ձախ և դեպի ԴՈՍԱԱՖ տանող ճանապարհին զուգահեռ գնում էինք այգու խորքը։ Դա բուսաբանական այգու ամենաքիչ խնամվող հատվածն էր, որտեղ ծառերն ու թփերը աճում էին խիտ ու որոշ հատվածներում նույնիսկ դառնում անանցանելի։ Բայց դա վաղուց էր։ Մութ ու ցուրտ տարիներին հենց այդ մասում հատվեցին մեծ թվով ծառեր, որոնց փոխարեն նորերը չտնկվեցին և այժմ այնտեղ միայն խղճուկ մացառուտներ են։
ԴՈՍԱԱՖ-ի մոտակա տարածքում ծառերը քիչ էին նաև այն հեռավոր տարիներին՝ խոտածածկ դաշտ էր, որտեղ ֆուտբոլ էին խաղում, մի քանի ցածրահասակ ծառեր ու թփեր։
Երևանի բուսաբանական այգի

Հենց այդտեղ էլ մոտ մեկ ամիս առաջ հրդեհ բռնկվեց։ Պատճառը կարծես թե հայտնի չէ, ու դժվար էլ պարզվի։ Մարդկանց ուշադրությունը գրավել էր այն փաստը, որ տարածքն այրվել էր ուղղանկյան պես՝ համաչափ և ոմանք մտածել էին, թե այդտեղ համաշխարհային դավադրություն կա։
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Սակայն ասեմ, որ ուրիշ կերպ այդ հատվածը չէր էլ կարող վառվել, որովհետև տարածքը հենց խոտածածկ ուղղանկյուն է և մյուս հատվածներից բաժանվում է ասֆալտե նեղ ճանապարհով, որտեղով կրակը չէր կարող անցնել։ Հրդեհված տարածքը բավականին մեծ է, բայց, փառք Աստծո, այգուն էական վնաս չի հասցրել։ 
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Իմիջիայլոց, այգին բավական մարդաշատ է լինում, ունի շատ գեղեցիկ ու հետաքրքիր տեղեր, որոնց մասին կպատմեմ մեկ ուրիշ անգամ։

Комментариев нет:

Отправить комментарий