воскресенье, 23 августа 2015 г.

Պտույտ մը բուսաբանական այգում. Մաս 2. Շինություններ

Շարունակելով պատմել բուսաբանական այգում մեր շրջայցի մասին՝ այսօր կներկայացնեմ մի քանի շինություն, որոնք կառուցվել են հեռավոր խորհրդային ժամանակներում։ Թեև երկար տարիներն ու փողի պակասությունը զգալիորեն մաշել են այդ շինությունները, սակայն որոշակի հետաքրքրություն, այնուամենայնիվ, ներկայացնում են։
Երևանի բուսաբանական այգի



Նույնիսկ մեկ անգամ այնտեղ այցելած մարդիկ չեն կարող նկատած չլինել այգու հենց կենտրնում գտնվող հսկայական շրջանաձև ջերմոցը։ Եթե մոտակա բարձրահարկ շենքերից նայեք, ապա ջերմոցը կարծես ալյումինից ու ապակուց պատրաստված այլմոլորակային տիեզերանավ լինի, որը վայրէջք է կատարել կանաչ այգում։
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Ճիշտ է՝ «տիեզերանավը» բավականին խղճուկ տեսք ունի՝ կոտրտված ապակիներ, ժանգոտ թիթեղներով ու ցանցով կարկատած հատվածներ։ Ջերմոցի ներսում նկատեցինք մի քանի շարք դեկորատիվ ծաղիկներ և խառնիխուռն աճող թփեր ու ծառեր։
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Նորագույն տեխնոլոգիաներից միակը ջերմոցի մուտքի մոտակա ծառին ամրացված տեսանկարահանող սարքն էր և «Տարածքը հսկվում է տեսախցիկով» զգուշացնող մակագրությունը։

Երևանի բուսաբանական այգի

Ջերմոցի շարունակությունը երևի 40-50-ականներին կառուցված վարչական նշանակության երկհարկանի երկու շենքն էին, որոնք իմ կարծիքով շատ գեղեցիկ են։ Բայց նրանց գեղեցկությանը լրացուցիչ գրավչություն են հաղորդում պատուհանների ժանգոտ ճաղավանդակներն ու կոտրած ապակիները, և ես ակամա փնտրում էի «Райком закрыт, все ушли на фронт» մակագրությունը։
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Անկեղծ ասած՝ այս հին շենքերը, միախառնվելով կիզիչ արևից դեղնաբրոնզագույն դարձած խոտածածկույթին, յուրօրինակ կոլորիտ ու գեղեցկություն է ստանում։
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Այստեղից էլ սկսվում է բուսաբանական այգու կենտրոնական՝ լավ խնամված ու կանաչապատ հատվածը։

Комментариев нет:

Отправить комментарий