пятница, 28 августа 2015 г.

Միլլիյեթը հեռացրել է 7 լրագրողի

Թուրքական Միլլիյեթ պարբերականն աշխատանքից ազատել է 7 լրագրողի, ովքեր քննադատել են «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Սյունյակագիր Մեհվեշ Էվինը (Mehveş Evin) թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե չգիտի ազատման պատճառը, սակայն շարունակելու է ստեղծագործել։

Հինգշաբթի օրը թերթը չի հրապարակում Քրդական բանվորական կուսակցության մասին Էվինի պատրաստած ռեպորտաժը։ Իշխանամետ Ենի Շաֆակ թերթը հայտում է, որ Էվինը համարկրում էր PKK-ին։ Նույն թերթը լրագրողին մեղադրել է 2013թ. Գեզի հրապարակի դեպքերի ժամանակ սադրիչ գործողությունների դիմելու համար։ Ազատված լրագրողների թվում են նաև Մերալ Թամերը և Անկարայում թերթի թղթակիցներ Քեմալ Գյոկթաշը, Էվին Դեմիրթաշը և Սերթաչ Քոչը։
Մինչ այդ աշխատանքից ազատվել էր նաև լրագրող Կադրի Գյուրսելին՝ թվիթերում Էրդողանին քննադատող գրառման համար։ Ասում են, որ Միլլիյեթի սեփականատեր Էրդողան Դեմիրորենը վճռական դերակատարություն է ունեցել լրագրողներին աշխատանքից ազատելու գործում։ Նախկինում ևս, Էրդողանի հանձնարարությամբ, նա աշծատանքից ազատել է լրագրողների։
Գազիենթեփ շրջանում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ բազմաթիվ լրագրողներ իրենց բողոքի խոսքն են ասել դեպքի վերաբերյալ և կարևորել են խոսքի ազատության նշանակությունը։ Թուրք լրագրողների միությունն իր հերթին այսօր հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Միլլիյեթի որոշումն անընդունելի է։

Комментариев нет:

Отправить комментарий