ՄԱՔՐԻ ԳՅՈԻՂ
Երբ տասներեք տարեկան հասակում կավին ձև էի տալիս և սկսել էի քանդակել մարդկանց ու տունը լցրել էի կավից սարքած արձանիկներով, դիմաքանդակներով, խմբաքանդակներով, մայրս, տեսնելով այդ բոլորը և ամեն անգամ հավաքելով կավի մնացորդներն ու մաքրելով թրջված, լպրծուն հատակը, ասում էր.
«Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը չորս կողմդ նայե, մարդիկ արհեստավոր, գրագիր, բժիշկ, ինժեներ, վաճառական կդառնան ու հազիվ տուն կպահեն, դուն, ի՞նչ է, չամուռից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես, փորդ պիտի կշտացունես, ընտանիք պիտի պահես, ապրելը շատ ծանր է, յավրում, փարա վաստակելը ավելի դժվար, քանի ուշ չէ, անցիր ուրիշ գործի մը»։
Մայրս կրթված կին էր, ուսուցչուհի, և մեր փոքրիկ գյուղում, Մաքրի գյուղում,—
այդպես էր կոչվում իմ ծննդավայրը,— մեր տանը բաց էր արել տնային դպրոց, բացառապես աղջիկների համար, և նրանց սովորեցնում էր մայրենի լեզու, ֆրանսերեն, թվաբանություն, կար ու ձև։
Գրել ու կարդալը առաջին անգամ ես սովորել եմ նրանից։ Մայրս եղել է իմ առաջին ուսուցիչը։
Комментариев нет:
Отправить комментарий