Քանդակագործ Արա Սարգսյանը ծնվել է 1902թ. ապրիլի 7-ին Կոստանդնուպոլսում:
1918-21թթ. Սովորել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, այնուհետև` Վիեննայի Գեղարվեստի
ակադեմիայի բարձրագույն դպրոցում: 1925-ին ընդունել է խորհրդային քաղաքացիություն և
վերադարձել Երևան: Նա հիմնականում քանդակել է հայ մեծանուն մտավորականների` Վահան Թոթովեց,
Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Միքայել Նալբանդյան, Հակոբ Պարոնյան, Ալեքսանդր Շիրվանզադե,
Նաիրի Զարյան, Ջիվելեգով և այլն:
Գյումրիում տեղադրված է նրա «Մայիսյան ապստամբության
հերոսներին» հուշարձանը: 1942-ին Կիրովականում կանգնեցվել է Արա Սարգսյանի քանդակած
Կիրովի արձանը: Նրա կոմպոզիցիաների գլուխգործոցն է համարվում «Սահակ Պարթև և Մեսրոպ
Մաշտոց» արձանը:
1945թ. Արա Սարգսյանի ջանքերով Երևանում հիմնադրվում
է գեղարվեստական ինստիտուտը: 1932-37թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:
Մահացել է 1969թ. հունիսի 13-ին: Երևանում գործում է Արա
Սարգսյանի տուն-թանգարանը: (Աղբյուր` Հայկական Սովետական հանրագիտարանից (ՀՍՀ, հ.
10)
Комментариев нет:
Отправить комментарий