1993թ. սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական ռազմաճակատում զինադադար է հայտարարվում: Սեպտեմբերի 9-ին Ազգը գրում էր, որ կողմերը, չնայած տեղային գնդակոծություններին, պահում էին հրադադարի ռեժիմը: «Ըստ երևույթին ադրբեջանական որոշ կազմավորումներ կամ իսկապես դուրս են վերահսկողությունից, կամ փորձում են պահպանել լարվածությունը»,- Ստեփանակերտից հաղորդում էր Ազգի թղթակից Վահրամ Աղաջանյանը:
Սեպտեմբերին լարվածություն կար նաև Թուրքիայի հետ, քանի որ վերջինս հայկական կողմից պահանջում էր դադարեցնել հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ճակատներում և սպառնում էր ռազմական միջամտությամբ: Այս մասին Բաքվում հայտարարում է Թուրքիայի մեջլիսի «Մայր հայրենիք» ֆրակցիայի ղեկավար Էյուբ Աշիգը: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը փորձում էր զուգահեռներ անցկացնել Հայոց ցեղասպանության և Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների միջև: «… միևնույն ժամանակ մարդիկ զոհվում են նաև Ղարաբաղում: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի այս ընթացքը»: Օգնության համար Թուրքիային դիմելու ակնարկներ էր արել նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, ինչի մասին հաղորդել էր «Ասոշիեյթըդ Պրես» գործակալությունը:
ԼՂՀ զինված ուժերը խորտակիչ հարվածներն Ադրբեջանին և փախստականների հոսքն անհանգստացրել էր նաև Իրանին, որի ներկայացուցիչները որպես դիտորդ մասնակցում էին Իրանի հետ սահմանակից Իմիշլի քաղաքի մոտ կառուցվող փախստականների ճամբարի աշխատանքներին: Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպում է Իրանի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին և իր մտահոգությունն է հայտնում ԼՂՀ զինուժի հարձակողական գործողությունների վերաբերյալ:

Комментариев нет:
Отправить комментарий