1992թ. օգոստոսի սկզբին Ադրբեջանը հարձակում է սկսում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մի շարք բնակավայրերի վրա: Հարվածի հիմնական ուղղությունը Գորիսի և Կրասնոսելսկի շրջաններն էին: ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ հարձակմանը զուգահեռ Հայաստանի սահմաններին հարվածելով, Ադրբեջանը ցանկանում էր նոր ռազմաճակատներ բացել հայերի համար` դժվարեցնելով օգնությունը Լեռնային Ղարաբաղին: Խաղաղ բնակավայրերի շարունակական հրետակոծման նպատակն էր մարդկային զոհերի և ավերածությունների միջոցով խափանել ենթակառուցվածքների գործունեությունը, վախ և խուճապ առաջացնել բնակչության շրջանում:
Օգոստոսի 8-ին աննախադեպ հրետակոծության են ենթարկվում Գորիս քաղաքը, շրջանի Վերիշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն գյուղերը: Տասնյակ մարդիկ վիրավորվում են, հասցվում է հսկայական նյութական վնաս: Ադրբեջանական ՍՈՒ-25-ը մի քանի ռումբ է գցում Կոռնիձորի վրա:
Օգոստոսի 10-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Ռուբեն Շուգարյանը մամուլի ասուլիսում որոշ պարզաբանումներ է տալիս Արծվաշենի անկման և Հայաստանի ռազմական անհաջողությունների վերաբերյալ:
Արծվաշենի գրավման և Գորիսի շրջանի գյուղերի հրետակոծության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղում Ադրբեջանի արտգործնախարարությանը, որտեղ մասնավորապես ասված էր.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից վճռական բողոք է հայտնում Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սրման կապակցությամբ: Ադրբեջանի հերթական ագրեսիան ոտնահարում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և ապացուցում, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասված էր հայտարարության մեջ:
Արծվաշենի անկումը, Լեռնային Ղարաբաղում ընթացող ծանր մարտերը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ դժգոհություն են առաջացնում իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ: Ընդդիմությունը ծանր քննադատության է ենթարկում իշխանությանը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը ոչ բավարար ուշադրություն դարձնելու համար:

11 օգոստոսի, 1992թ. Երկիր օրաթերթ
Օգոստոսի 9-ին և 10-ին դիրքային մարտեր են մղվել Կոռնիձորի մերձակա բարձունքները հսկող հայկական ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Միևնույն ժամանակ, Կուբաթլիից գնդակոծվում են Ներքին Խնձորեսկի մերձակա տարածքները:1992թ. օգոստոսյան ամենածանր ռազմական անհաջողությունը, թերևս, Արծվաշեն գյուղի անկումն էր, որը բոլոր կողմերից շրջապատված էր ադրբեջանական բնակավայրերով: Արծվաշենը նույնպես ենթարկվում էր մշտական հրետակոծության, իսկ օգոստոսի 7-ին սկսվում է լայնածավալ հարձակումը գյուղի վրա:
«Արմենպրես», 11 օգոստոսի, 1992թ.
«Շուրջ երեք հազար արծվաշենցիների վրա կախվել էր ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիք: Ստեղծված պայմաններում ամենակարևոր խնդիրը գյուղի բնակչությանը չարագույժ վտանգից փրկելն էր: Օգոստոսի 6-ին և 7-ին հայկական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինները, համառ մարտերում հետ շպրտելով թշնամուն, ապահովեցին Արծվաշենի ողջ բնակչության դուրսբերումը կրակի գոտուց: Սակայն գյուղը պահել չհաջողվեց: Օգոստոսի 8-ին, մոտեցնելով մեծ թվով կենդանի ուժ և զրահատեխնիկա, թշնամին աքցանի մեջ առավ գյուղի պաշտպաններին: Դժվարագույն պայմաններում հայտնված հայկական բանակի մարտիկները չընկրկեցին թշնամու առաջ: Նրանք խիզախորեն մարտնչեցին և ճեղքելով շրջափակման օղակը` դուրս եկան գյուղից»:
* * *
Օգոստոսի 10-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Ռուբեն Շուգարյանը մամուլի ասուլիսում որոշ պարզաբանումներ է տալիս Արծվաշենի անկման և Հայաստանի ռազմական անհաջողությունների վերաբերյալ:
Ադրբեջանական բանակի կողմից Արծվաշենի բռնազավթման մարտերի ընթացքում հայկական կողմի կորուստները կազմում են` 32 անհայտ կորած և զոհված, անհայտ կորածներից 7-ը քաղաքացիական անձինք են: «Արծվաշենի զավթումը Ադրբեջանի կողմից դեմարշ էր Հռոմի հանդիպման արդյունքների դեմ, քանի որ այնտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինադադարի մասին»,- հայտարարեց Ռուբեն Շուգարյանը:
Արծվաշենի գրավման և Գորիսի շրջանի գյուղերի հրետակոծության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղում Ադրբեջանի արտգործնախարարությանը, որտեղ մասնավորապես ասված էր.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից վճռական բողոք է հայտնում Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սրման կապակցությամբ: Ադրբեջանի հերթական ագրեսիան ոտնահարում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և ապացուցում, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասված էր հայտարարության մեջ:
* * *
Արծվաշենի անկումը, Լեռնային Ղարաբաղում ընթացող ծանր մարտերը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ դժգոհություն են առաջացնում իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ: Ընդդիմությունը ծանր քննադատության է ենթարկում իշխանությանը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը ոչ բավարար ուշադրություն դարձնելու համար:
Երկիր թերթի 1992թ. օգոստոսի 11-ի խմբագրականում գրված է.
Ընկավ Արծվաշենը: Իրադարձությունների նման ընթացքը անսպասելի չէր: Այն «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածությունն է» ռազմական դոկտրինայի արդյունքն է: ... Ոչ մի պատճառաբանություն արդարացում չէ: Պատերազմը պատճառաբանություններով չեն վարում և հայրենիքն էլ պատճառաբանություններով չեն պաշտպանում: Ի՞նչ անի աշխարհը, Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով խաղաղարար ուժերի շղթա՞ ստեղծի, թե՞ վերջապես մենք ուշքի կգանք և մեր բանակով կապահովենք մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամուն սաստելու այլ ելք չկա: Խաղաղության ամենածանրակշիռ գրավականը սեփական սահմանների հուսալի պաշտպանությունն է: Մնացյալը խոսքեր են:
Комментариев нет:
Отправить комментарий