Չկարողանալով Մարտակերտի ռազմաճակատում կոտրել հայկական ուժերի պաշտպանությունը, ադրբեջանական բանակը 1992թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հարձակման հիմնական ուժերը կենտրոնացնում է Լաչինի միջանցքի ուղղությամբ: Այն մշտապես հրետակոծվում էր և ենթարկվում հարձակումների հյուսիսից` Քելբաջարից և հարավարևելքից` Կուբաթլի, Զանգելան շրջաններից: Ադրբեջանցիների նպատակն ավելի քան պարզ էր` կոտրել հայկական ուժերի դիմադրությունը, ետ վերցնել միջանցքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը զրկել Հայաստանի հետ ցամաքային կապից:
Խոսելով այդ ծանր ժամանակաշրջանի մասին` ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Կանաչ ու սև» գրքում վկայում է. «Լաչինի միջանցքը գրեթե կորցնում էինք, ինչն արդեն վտանգում էր Ղարաբաղի գոյությունն ընդհանրապես»:
Սակայն ադրբեջանական բանակի հոկտեմբերի սկզբին սկսված լայնամասշտաբ հարձակումը սկսում է թուլանալ: Մեծագույն ջանքերի ու զոհողությունների գնով հայկական ուժերը կարողանում են կոտրել թշնամու հարձակման թափը և քայլ առ քայլ ետ շպրտել նրան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեն հոկտեմբերին որոշում է ընդունում ինքնապաշտպանության ուժերում ծառայության զորակոչել ԼՂՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների ուսանողներին: Որոշման մեջ նշված էր, որ դա պայմանավորված է «ստեղծված կացությամբ և բռնազավթված տարածքների ազատագրման համար նոր ուժեր ներգրավելու անհրաժեշտությամբ»: Պաշտպանության պետական կոմիտեի հանձնարարությամբ ուսանողների զորակոչով պետք է զբաղվեր զինվորական կոմիսարը: Այս որոշումը տարածվում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս սովորող ուսանողների վրա և Պաշտպանության պետական կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին` Հայաստանում սովորող ղարաբաղցի ուսանողների զորահավաքը կազմակերպելու համար: Իսկ Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Արցախ» թերթը հրապարակում էր զորակոչից խուսափողների ցուցակը:
Ստեղծված պայմաններում պահեստազորի սպաների զորակոչ է հայտարարում նաև Հայաստանի Հանրապետությունը:
1992թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդվիգ Խաչատրյանը հանդես է գալիս Հայաստանի ռադիոհեռուստատեսության պետական վարչության պետ Սամվել Գևորգյանին ուղղված հարցապնդումով, որտեղ մտահոգություն է հայտնում հայկական հեռուստատեսության այլախոհական ծրագրերի փակման բազմաթիվ փաստերով: Խոսքը «Օր յոթերորդ» լրատվական-վերլուծական ծրագրի մասին էր: Դրանից առաջ եթերազրկվել էր «Հայլուր» լրատվական ծրագիրը, իսկ «Արցախ» ստուդիան փակվել էր: Պատգամավորը Սամվել Գևորգյանից պահանջում էր խորհրդարանին ներկայացնել «Օր յոթերորդ» ծրագրի դադարեցման պատճառը, ինչպես նաև ներկայացնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նոր վերլուծական-տեղեկատվական ծրագրեր ստեղծելու ուղղությամբ:
«Օր յոթերորդ» ծրագիրը փակվել էր ՀՀ հեռուստառադիոպետվարչության կոլեգիայի հոկտեմբերի 13-ի նիստի որոշմամբ, որին մասնակցել էին 17 անդամներից 15-ը: Արձանագրության մեջ մասնավորապես գրված էր.
Հասարակական կարծիքի ձևավորման նպատակով մամուլում հրապարակվել էր Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի մի խումբ աշխատակիցների բաց նամակը Հայաստանի Հանրապետության վարչապետին, Գերագույն խորհրդի մամուլի և լրատվության հանձնաժողովին: Նամակում նրանք իրենց դժգոհությունն ու վրդովումնքն էին հայտնում հաղորդումից:
«Մեր բուռն դժգոհությունն ենք հայտնում հեռուստատեսության «Օր յոթերորդ» վերլուծական ծրագրին, որը կարծես փոխարինելու է եկել ժողովրդի կողմից մերժված «Հայլուրին»: Անկախության օրվա առթիվ տրված նրա հաղորդումը կարծես Բաքվի հեռուստատեսության կողմից էր սարքված»: Ահա այսպիսի համեմատություն էին արել էլեկտրասարքավորումների ինստիտուտից:
Մինչդեռ հաղորդման ստեղծագործական խումբը բոլորովին այլ կարծիքի էր: Ծրագրի մեկնաբան Վահրամ Բրուտյանը «Երկիր» թերթի հոկտեմբերի 27-ի համարում նշել է, որ իրենց քաղաքական հայացքները կենտրոնում են, այսինքն` իրենք փորձում են ոչ ծայրահեղական դիրքերից ներկայացնել հանրապետությունում տիրող տրամադրություններն ու քաղաքական դիրքորոշումները: «Երբ սկսում են հարվածել կենտրոնին, նշանակում է իշխանության համակարգում սկսում են հաղթել ծայրահեղական ուժերը»,- եզրափակում է նա:
Իսկ ծրագրի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի կարծիքով հաղորդման փակումը Հայաստանում իրադարձություն չէ: «Նույնիսկ, եթե հաղորդումը չվերականգնվի, կփորձենք եթեր դուրս գալ ուրիշ հաղորդումներ պատրաստելով: Մենք նկարահանումներ ունենք, որոնք կարող են լույս սփռել Շահումյանի, Մարտակերտի անկման պատճառների վրա: Բազմաթիվ փաստեր ունենք կապված Հայաստանում տիրող վիճակի հետ, պղնձի, բենզինի հարցերի հետ»,- ասել էր Էդիկ Բաղդասարյանը:
1992թ. աշնանը լարված հարաբերություններ էին ստեղծվել Ադրբեջանի ղեկավարության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևի միջև: Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձում էին իրենց ազդեցությունը պահել Նախիջևանում, ինչը ոչ միշտ էր հաջողվում: Սեպտեմբերի կեսին Բաքուն որոշում է Նախիջևանի ներքին գործերի նախարար նշանակել Ադրբեջանի ժողճակատի անդամ ոմն Մուստաֆաևի, սակայն նրա թեկնածությունը չի հաստատում ինքնավար հանրապետության մեջլիսը: Արդյունքում Ժողճակատի մի խումբ անդամներ հոկտեմբերի 24-ին գրավում են Նախիջևանի ներքին գործերի նախարարության շենքը և հեռուստակենտրոնը: Սակայն Ալիևը մեծ հեղինակություն ուներ Նախիջևանում և նրա կողմնակիցների ճնշման տակ ԱԺՃ-ի անդամները կարճ ժամանակ անց լքում են գրաված շենքերը: Հեյդար Ալիևը այս միջադեպը որակում է որպես պետական հեղաշրջման փորձ և մեղադրում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին անգործության և անպատասխանատվության մեջ:
Հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու նպատակով Ստամբուլ է այցելում Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Նա մի քանի հարցազրույց է տալիս թուրքական թերթերին, որտեղ խոսելով Լաչինի միջանցքի մասին, նշում է. «Պետք է միջազգային երաշխիքներ ստեղծել, որպեսզի Լաչինի միջանցքը չփակվի Ադրբեջանի կողմից և միջազգային դիտորդներ ժամանեն տարածաշրջան: Այդ դեպքում Ղարաբաղի պաշտպանության ուժերը կարող են դուրս գալ այնտեղից»:
Թուրքական Հուրիյեթ թերթը, կամայականորեն մեկնաբանելով ցեղասպանության մասին Լիապարիտյանի խոսքերը, հոկտեմբերի 25-ին «Հայաստան. մենք կարող ենք մոռանալ ցեղասպանությունը» վերնագրով հոդված է տպագրում, ինչն առաջացնում է նախագահի խորհրդականի վրդովմունքը: Լիպարիտյանը հայ լրագրողներին հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը հավաստել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, այլ պայմանավորված է թերթի խմբագրի` սենսացիա ստեղծելու ցանկությամբ: Խորհրդականը պարզաբանել է նաև, որ մեջբերում եմ` «ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության հիմքը չէ, նրա վրա չէ, որ ճշգրտվում են մյուս բոլոր հարցերը» Մեջբերման ավարտ:
Թուրքական լրատվամիջոցները այսօր ևս զերծ չեն մնում հայ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների խոսքերը կամայականորեն մեկնաբանելու, ապատեղեկատվություն տարածելու և տեղեկատվական օգուտներ քաղելու միտումից:

22 հոկտեմբերի, 1992թ., Երկիր օրաթերթ
ԼՂՀ պաշտպանության ուժերը օրեցօր ավելացնում են հաջողությունները Լաչինի միջանցքում: Հոկտեմբերի 20-ի երեկոյան ազատամարտիկներին վերջապես հաջողվել է Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումներին դուրս շպրտել միջանցքի հյուսիսային ռազմաճակատի վրա իշխող Սարի Բաբ լեռան դիրքերից: Երեկ, 2095 մետր բարձրություն ունեցող այս լեռան վրա, որտեղից թշնամին հրթիռակոծում էր Բերդաձորի գյուղերը, ամուր դիրքավորվել են ԼՂՀ պաշտպանության ուժերի ստորաբաժանումները, և սկսել են շարժվել թշնամու տարածքի խորքը: Միջանցքի հարավային ռազմաճակատում հայերը հասել են զգալի հաջողությունների` գրավելով ավելի հարմար դիրքեր Կուբաթլիի շրջանի հյուսիսային հատվածում:
Հոկտեմբերի 23-ից 24-ը Լաչինի միջանցքի և Գորիսի ինքնապաշտպանական ուժերի մարտիկների համատեղ իրականացրած գործողության արդյունքում ոչնչացվում է Մազմազակ բնակավայրում տեղակայված ադրբեջանական հենակետը: Այստեղից հրետակոծվում էին Լաչինի միջանցքը և Գորիսի շրջանի բնակավայրերը:
* * *
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեն հոկտեմբերին որոշում է ընդունում ինքնապաշտպանության ուժերում ծառայության զորակոչել ԼՂՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների ուսանողներին: Որոշման մեջ նշված էր, որ դա պայմանավորված է «ստեղծված կացությամբ և բռնազավթված տարածքների ազատագրման համար նոր ուժեր ներգրավելու անհրաժեշտությամբ»: Պաշտպանության պետական կոմիտեի հանձնարարությամբ ուսանողների զորակոչով պետք է զբաղվեր զինվորական կոմիսարը: Այս որոշումը տարածվում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս սովորող ուսանողների վրա և Պաշտպանության պետական կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին` Հայաստանում սովորող ղարաբաղցի ուսանողների զորահավաքը կազմակերպելու համար: Իսկ Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Արցախ» թերթը հրապարակում էր զորակոչից խուսափողների ցուցակը:
Ստեղծված պայմաններում պահեստազորի սպաների զորակոչ է հայտարարում նաև Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությանը և զինկոմիսարիատին հանձնարարվել է ՀՀ նախագահի հոկտեմբերի 18-ի համապատասխան հրամանագրի համաձայն ապահովել 1992թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը: Կառավարության որոշմամբ, պահեստազորի սպաների զորակոչից տարկետման իրավունք է տրվում նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներին, գիտական աստիճան ունեցողներին, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողներին և լեռնային գյուղական վայրերում հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ու զինղեկերին, չորս և ավելի երեխա ունեցողներին և մի շարք այլ կատեգորիաների պահեստազորի սպաներին: Որոշման կատարման հսկողությունը դրվել է ՀՀ պաշտպանության նախարարության վրա:
* * *
1992թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդվիգ Խաչատրյանը հանդես է գալիս Հայաստանի ռադիոհեռուստատեսության պետական վարչության պետ Սամվել Գևորգյանին ուղղված հարցապնդումով, որտեղ մտահոգություն է հայտնում հայկական հեռուստատեսության այլախոհական ծրագրերի փակման բազմաթիվ փաստերով: Խոսքը «Օր յոթերորդ» լրատվական-վերլուծական ծրագրի մասին էր: Դրանից առաջ եթերազրկվել էր «Հայլուր» լրատվական ծրագիրը, իսկ «Արցախ» ստուդիան փակվել էր: Պատգամավորը Սամվել Գևորգյանից պահանջում էր խորհրդարանին ներկայացնել «Օր յոթերորդ» ծրագրի դադարեցման պատճառը, ինչպես նաև ներկայացնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նոր վերլուծական-տեղեկատվական ծրագրեր ստեղծելու ուղղությամբ:
«Օր յոթերորդ» ծրագիրը փակվել էր ՀՀ հեռուստառադիոպետվարչության կոլեգիայի հոկտեմբերի 13-ի նիստի որոշմամբ, որին մասնակցել էին 17 անդամներից 15-ը: Արձանագրության մեջ մասնավորապես գրված էր.
...«Օր յոթերորդ» թողարկման ստեղծագործական խումբը չի կարողանում ապահովել ծրագրի` նախատեսված վերլուծական բնույթն ու պրոֆեսիոնալիզմը: ...Այն բազմիցս խախտել է ՀՀ ԳԽ «մամուլի և լրատվության միջոցների մասին» օրենքը` եթեր տալով ոչ մի տեղ չգրանցված «Աշխարհ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի մեկնաբանությունները: Անընդհատ կատարվում են փաստերի խեղաթյուրումներ, չստուգված փաստերի վրա կատարվում են թյուր մեկնաբանություններ...
Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, կոլեգիան միաձայն որոշեց ժամանակավորապես դադարեցնել «Օր յոթերորդ» ծրագրի հաղորդումները:
Հասարակական կարծիքի ձևավորման նպատակով մամուլում հրապարակվել էր Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի մի խումբ աշխատակիցների բաց նամակը Հայաստանի Հանրապետության վարչապետին, Գերագույն խորհրդի մամուլի և լրատվության հանձնաժողովին: Նամակում նրանք իրենց դժգոհությունն ու վրդովումնքն էին հայտնում հաղորդումից:
«Մեր բուռն դժգոհությունն ենք հայտնում հեռուստատեսության «Օր յոթերորդ» վերլուծական ծրագրին, որը կարծես փոխարինելու է եկել ժողովրդի կողմից մերժված «Հայլուրին»: Անկախության օրվա առթիվ տրված նրա հաղորդումը կարծես Բաքվի հեռուստատեսության կողմից էր սարքված»: Ահա այսպիսի համեմատություն էին արել էլեկտրասարքավորումների ինստիտուտից:
Մինչդեռ հաղորդման ստեղծագործական խումբը բոլորովին այլ կարծիքի էր: Ծրագրի մեկնաբան Վահրամ Բրուտյանը «Երկիր» թերթի հոկտեմբերի 27-ի համարում նշել է, որ իրենց քաղաքական հայացքները կենտրոնում են, այսինքն` իրենք փորձում են ոչ ծայրահեղական դիրքերից ներկայացնել հանրապետությունում տիրող տրամադրություններն ու քաղաքական դիրքորոշումները: «Երբ սկսում են հարվածել կենտրոնին, նշանակում է իշխանության համակարգում սկսում են հաղթել ծայրահեղական ուժերը»,- եզրափակում է նա:
Իսկ ծրագրի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի կարծիքով հաղորդման փակումը Հայաստանում իրադարձություն չէ: «Նույնիսկ, եթե հաղորդումը չվերականգնվի, կփորձենք եթեր դուրս գալ ուրիշ հաղորդումներ պատրաստելով: Մենք նկարահանումներ ունենք, որոնք կարող են լույս սփռել Շահումյանի, Մարտակերտի անկման պատճառների վրա: Բազմաթիվ փաստեր ունենք կապված Հայաստանում տիրող վիճակի հետ, պղնձի, բենզինի հարցերի հետ»,- ասել էր Էդիկ Բաղդասարյանը:
* * *
1992թ. աշնանը լարված հարաբերություններ էին ստեղծվել Ադրբեջանի ղեկավարության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևի միջև: Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձում էին իրենց ազդեցությունը պահել Նախիջևանում, ինչը ոչ միշտ էր հաջողվում: Սեպտեմբերի կեսին Բաքուն որոշում է Նախիջևանի ներքին գործերի նախարար նշանակել Ադրբեջանի ժողճակատի անդամ ոմն Մուստաֆաևի, սակայն նրա թեկնածությունը չի հաստատում ինքնավար հանրապետության մեջլիսը: Արդյունքում Ժողճակատի մի խումբ անդամներ հոկտեմբերի 24-ին գրավում են Նախիջևանի ներքին գործերի նախարարության շենքը և հեռուստակենտրոնը: Սակայն Ալիևը մեծ հեղինակություն ուներ Նախիջևանում և նրա կողմնակիցների ճնշման տակ ԱԺՃ-ի անդամները կարճ ժամանակ անց լքում են գրաված շենքերը: Հեյդար Ալիևը այս միջադեպը որակում է որպես պետական հեղաշրջման փորձ և մեղադրում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին անգործության և անպատասխանատվության մեջ:
Ինտերֆաքսին տված հարցազրույցում Հեյդար Ալիևը հայտնել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը մոտ 16-ին, Ադրբեջանի ժողճակատի շուրջ 200 ներկայացուցիչների կողմից գրավված ՆԳ նախարարության շենքը և հեռուստառադիոկենտրոնը ազատվել են ժամը 21-ին` նրանց վերջնագիր ներկայացնելուց 40 րոպե հետո: Ալիևի խոսքերով, հակառակ դեպքում դեպի նախարարության շենքն ու հեռուստակենտրոն էին շարժվելու Գերագույն մեջլիսի հրապարակում հավաքված Նախիջևանի ներկայիս իշխանությունների կողմնակիցները, որոնց թիվն անցնում էր 30 հազարից:
Ըստ Նախիջևանի ղեկավարի` հեռուստառադիոկենտրոնը ոստիկանությունը հարկադրված է եղել վերցնել գրոհով: Փոխհրաձգության ընթացքում Ադրբեջանի ժողճակատի կողմից մասնակցել են զրահամեքենաներ, վիրավորվել են մի քանի ոստիկաններ: Կան կալանավորվածներ: Ինչ վերաբերում է Մուստաֆաևին, ապա Ալիևը նշել է, որ նա որևէ առնչություն չունի իրավապահ մարմինների հետ. նա ֆիզկուլտուրայի ուսուցիչ է:
* * *
Հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու նպատակով Ստամբուլ է այցելում Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Նա մի քանի հարցազրույց է տալիս թուրքական թերթերին, որտեղ խոսելով Լաչինի միջանցքի մասին, նշում է. «Պետք է միջազգային երաշխիքներ ստեղծել, որպեսզի Լաչինի միջանցքը չփակվի Ադրբեջանի կողմից և միջազգային դիտորդներ ժամանեն տարածաշրջան: Այդ դեպքում Ղարաբաղի պաշտպանության ուժերը կարող են դուրս գալ այնտեղից»:
Թուրքական Հուրիյեթ թերթը, կամայականորեն մեկնաբանելով ցեղասպանության մասին Լիապարիտյանի խոսքերը, հոկտեմբերի 25-ին «Հայաստան. մենք կարող ենք մոռանալ ցեղասպանությունը» վերնագրով հոդված է տպագրում, ինչն առաջացնում է նախագահի խորհրդականի վրդովմունքը: Լիպարիտյանը հայ լրագրողներին հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը հավաստել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, այլ պայմանավորված է թերթի խմբագրի` սենսացիա ստեղծելու ցանկությամբ: Խորհրդականը պարզաբանել է նաև, որ մեջբերում եմ` «ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության հիմքը չէ, նրա վրա չէ, որ ճշգրտվում են մյուս բոլոր հարցերը» Մեջբերման ավարտ:
Թուրքական լրատվամիջոցները այսօր ևս զերծ չեն մնում հայ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների խոսքերը կամայականորեն մեկնաբանելու, ապատեղեկատվություն տարածելու և տեղեկատվական օգուտներ քաղելու միտումից:
Комментариев нет:
Отправить комментарий