суббота, 27 декабря 2014 г.

Աշխարհում շուրջ 220 լրագրող կալանավորված է

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհի տարբեր երկրներում բանտարկված է 220 լրագրող: Ամենաշատ կալանավորված լրագրողներ կան Չինաստանում՝ 44 մարդ:



Իրանում ձերբակալված լրագրողների թիվը նվազել է. եթե 2013-ին 35 էր, ապա այս տարի դարձել է 30: 2014-ի հուլիսին բանտից ազատվում է լրագրող Սիամակ Գադերին (Siamak Ghaderi), ում ձերբակալել և 4 տարվա ազատազրկման էին դատապարտել 2010թ.: Հուլիսին ձերբակալվում է «Վաշինգթոն Փոսթ» պարբերականի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Ջեյսոն Ռեզայանին (Jason Rezaian):


2013-ին կալանավորված 40 լրագրող կար Թուրքիայում: Այդ թիվը զգալիորեն նվազել էր այս տարվա ընթացքում, սակայն դեկտեմբերի 14-ին Թուրքիայի իշխանությունները ձերբակալում են «Զաման» օրաթերթի խմբագրին: Այժմ Թուրքիայում կա բանտարկված 7 լրագրող:

Զեկույցում նշված է, որ Ադրբեջանում, ավանդական ԶԼՄ-ների ներկայացուցիչներից բացի, ձերբակալել են նաև սոցցանցերի ակտիվ օգտատերերին, ովքեր ստեղծել էին ֆեյսբուքյան էջեր՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և կոռուպցիոն դրսևորումների մասին անաչառ տեղեկություններ հաղորդելու համար: Այժմ Ադրբեջանում կա ձերբակալված 9 լրագրող՝ չհաշված սոցցանցերի ակտիվիստներին:

Կալանավորված լրագրողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, Ադրբեջանի իրավապահները կասեցրել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գործունեությունը:

Комментариев нет:

Отправить комментарий