понедельник, 22 декабря 2014 г.

Հայաստանի նշանավոր մարզիկների մասին ընկերական շարժ

Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 24 հունիսի 1956թ., թիվ 1, կիրակի
Ընկերական շարժ՝ Մ. Սոսոյանի, տեքստը՝ Լ. Միրիջանյանի




Հրանտ Շահինյան


Աշխարհի ո՛ր ծայրն էլ գնա,
Ամեն նժույգ սանձում է նա,
Ամեն տեղ էլ մեդալ շահում,
Իր կոճումը բա՛րձր պահում:

Հենրիխ Գասպարյան

Շախմատիստն այս բծախնդիր՝
Հոգում անթիվ էտյուդ, խնդիր,
Թեև լռեց երկու տարի,
Բայց տաղանդը իր վիթխարի՝
Աստղի նման փայլատակեց,
Եվ նա կրկին հաղթանակեց:
Ուրախացանք մենք էլ իր հետ,
Դալա՜ր մնա կուռդ, վարպետ…

 

Վլադիմիր Ենգիբարյան և Կառլոս Ջաներյան

Հանդես եկան Եվրոպայում,
Ողջ աշխարհն էր նրանց նայում:
«Աշխատանքի ռեզերվների»
Սանն են նրանք անպարտելի:
Ցանկանանք նրանց մեդալ մի-մի՝
Ստուգատեսում ՍՍՌՄ-ի:

Ազնիվ Գրիգորյան


Մարմնամարզիկ Ազնիվն է նա,
Ո՞ր տղայից ետ կմնա:
Ամեն գործիք ազատորեն
Ենթարկում է նա միշտ իրեն
Եվ ուսուցանում իր սաներին՝
Հաղթե՜լ բոլոր գործիքներին…

Գրիշա Սարիբեկյան և Միխայիլ Հակոբյանց

Մեծանում է նրանց բեռը՝
Շտանգաների հսկա լեռը,
Բայց պահված է լեռան տակին
Վարպետների ուժն ահագին…

Իգոր Նովիկով

Իգորն այնպես լող է տալիս,
Որ նայողի քեֆն է գալիս:
Ձի է նստում այնպես թեթև՝
Քամին էլ է մնում ետև,
Էլ ի՞նչ արգելք կդիմանա,
Եղնիկի պես վազում է նա…
Մարդ էլ այդքան ուժեղ, ճարպի՛կ —
Ա՜յ կատարյալ հնգամարտիկ:

Ալբերտ Ազարյան

Առաջ դարբին էր, երկաթ էր կռում,
Հիմա շրջում է արար աշխարհում,
Եվ իր գեղեցիկ ուժով զորավոր
Հաղթանակներ է կռում նորանոր…

Լյուդմիլա Լիտվինովա և Վարդան Հովսեփյան

Երբ նետում են նրանք գունդը,
Ցնցվում է ողջ երկրագունդը,
Զարմանում են մարդիկ բոլոր,
Սակայն իրենք՝ գործին սովոր՝
Պաս են տալիս հանգիստ այնպես,
Վոլեյբոլ են խաղում կարծես…

Комментариев нет:

Отправить комментарий