среда, 14 января 2015 г.

Հայոց Փոքր թվական

Հայոց Փոքր թվական, Սարկավագադիր թվական, Հայոց Մեծ թվականի սկզբից առաջին 532-ամյա պարբերաշրջանն անցնելուց հետո (1084) սկսվող թվական: Հեղինակն է Հովհաննես Սարկավագը: Նրա կազմած երկրորդ` 532-ամյա պարբերաշրջանի աղյուսակում (մինչև 1616) առաջին տարվա Ս. Ծնունդն ու ս. Զատիկը համապատասխանաբար ընկել են 1085-ի հունվ. 6-ին և ապրիլի 20-ին: Հովհաննես Սարկավագը կազմել է Հայոց անշարժ տոմարական տարին միշտ սկսվել է օգոստոսի 11-ից և հաշվվել 365,25 օր, այսինքն` 4 տարին մեկ ունեցել է 366 օր:


Հայոց Մեծ թվականի հաշիվներում կուտակված 1 տարվա շեղումը նա առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ, այսինքն` 532-ի փոխարեն հանել 533: Հայոց Փոքր թվականը սահմանափակ գործածություն է ունեցել, հիմնականում օգտագործվել է Հայոց Մեծ թվականին զուգահեռ: Եվ քանի որ Սարկավագադիր տոմարը անշարժ էր, ապա Հայոց Փոքր թվականի և Հայոց Մեծ թվականի զուգակցությունը` մեկից մյուսին անցնելը, պարզ տեսք է ստացել:

Օգոստոսի 11-ից դեկտեմբերի 31-ի միջև ընկած օրերի համար այն 1083 է, մնացած դեպքերում` 1084: Հայոց Փոքր թվականը եկեղեցական որևէ ժողով պաշտոնապես չի հաստատել:

Ջուլիետա Էյնաթյան
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий