Մինչև ե՞րբ ընկճվես կյանքի վշտերից,
Արցունքն աչքումդ, սիրտդ արնալից,
Գինի վայելիր, ապրիր խնդասիրտ,
Նախքա դուրս կերթաս դու այս աշխարհից:
* * *
Մի՛ նայիր մարդու դու ճարտարության,
Այլ նայիր նրա հավատարմության,
Տված խոստումը եթե կատարեց,
Քո իմացածից մեծ է անպայման:
* * *
Այն օրը, որ անցավ, բնավ մի՛ հիշիր,
Դեռ չեկած վաղվան ցավ հոգսը մի՛ քաշիր,
«Ծնվել ես-կմեռնես»-ն իսպառ մոռացիր,
Զվարթ կաց և իզուր կյանքդ մի՛ մաշիր:
* * *
Նրանք, որ սովոր են խելքները լարեն,
Ափսոս՝ եզ են կթում կովի փոխարեն…
Լավ չէ՞, որ հագնեն պարզամըտի շոր,
Քան տհաս խելքներով գինի վաճառեն:
* * *
Խայյամ, գինով գինովցած ես, ուրախ կաց,
Վարդերեսի հետ նստած ես, ուրախ կաց,
Քանի վերջը վերջ է, հաշվիր թե չկաս,
Բայց քանի կյանք ըստացած ես, ուրախ կաց:
Комментариев нет:
Отправить комментарий