суббота, 23 августа 2014 г.

Հայ զինվորի նամակը իր նորակոչ եղբորը՝ արևմտյան ֆրոնտից

Մշակ, 12 հունվարի, 1916թ., թիվ 6, երեքշաբթի

Լևոն ջան, լավ ծառայի, համով կաց, ուշակալ ըլի քու մեծին. էս մեր տունը չի, ծառայություն ա. քանի խելոք ըլես, էնդար լավ կթվաս զվոդնուդ աչքին. ինչ բանի ուղարկեն, աչքդ ետ չթեքես. քեզ լավ պահի, թամուզ պահի. փողի համար նեղություն չքաշես, հասցեդ ինձ գրիր, քեզ փող կուղարկեմ, չմտածես. ծառայությունը աշխարհով ա: Աստված կտա, շուտ բարիշություն կընգնի՝ կգանք մեր տները:


Առաջին անգամ կռիվ գնալիս, ես գիտեմ կվախես: Խշտիկաբոյի գնալիս՝ քամարդ կկապես քո սավոր ընկերիդ քամարից, մեջքդ դեմ կանես նրա մեջքին, թվանքը ձեռքիդ բռնած, էնքան որ դու նրա քամակը պահես, որ նրան չխփեն, նա ոնց որ պտտվի դու էլ ուսլուբին նրա հետ պտտվի աչքերդ չորս արած: Վախես ոչ: Գերմանու սալդաթը խշտիկի կռվում մեզանից շան պես է վախում, թե ձեզանից սպանվի տասը, նրանցից սպանվելու է հազարը:

Խալխի ասէ-կոսեներին լսես ոչ. Գերմանու ըռեխը չէ մեզ հետ կռվելը, հենց օյին գանք, որ փողսող փախչի:

Комментариев нет:

Отправить комментарий