Զորավար Անդրանիկ |
1912թ. նոյեմբերի 15-ին, պայծառ մի առավոտ, հայկական վաշտը
Անդրանիկի և Գարեգինի առաջնորդությամբ, աներկյուղ և առանց նախազգուշությունների սլանում
է դեպի թշնամու դիրքերը՝ նպատակ ունենալով արագ և կտրուկ շարժումներով ստիպել Յավեր
փաշային կամ անձնատուր լինել կամ կռվել:
Ճակատի բուլղարական միավորների հրամանատար Պրոտոգերովը, տեսնելով,
որ Անդրանիկի գունդը իր զորամասից զատվելով շատ առաջ է անցել և վախենալով, որ թուրքական
թնդանոթների կրակը կարող է վնասել նրանց, փողի նշաններով ուզում է ստիպել նրանց, որ
կանեն: Դժբախտաբար փողի շրթունքը ճաքած է լինում, ձայնը չի հասնում Անդրանիկի ականջին,
որ աներկյուղ սուրում էր դեպի թշնամին:
Հերոսը իր քաջերի գլուխն անցած, առանց վարանումի սկսում է
շեշտակի հարվածներով և մեծ վճռականությամբ հարձակվել Յավեր փաշայի դիրքերի վրա: Յավեր
փաշան, հանկարծակիի գալով, հայտնվում է հայկական վաշտի կրակի և անանցանելի ու հորդահոս
Մարիցա գետի միջև: Փաշան տատանվում է և որոշում է անձնատուր լինել և փրկել իր կյանքը,
քան թե կռվի բռնվել մարտի սիրահար ու սարսափելի Անդրանիկի դեմ:
Комментариев нет:
Отправить комментарий