Սիրելի ընկեր
Նամակներդ ստացել եմ և զարմանքով կարդացել. Ես ուր, Օսմանյան
պառլամենտի անդամ լինելն ուր:
Այդ ոճրագործների ոհմակները, որ այդտեղ նստած են, ես նրանց
չեմ հավատում և երկրորդը՝ իմ գործը այդտեղ գալ ու այդ աթոռին նստելը չէ: Ես փափագում
եմ, որ մի օր պատվով մեռնեմ: Ոչ այդ աթոռը, ոչ այդ պաշտոնը և ոչ էլ 50 օսմանյան ոսկի
ամսականը չեմ ուզում: Ինձ հանգիստ թողեք իմ բուլղարական հյուղակի մեջ: Ես նախընտրում
եմ այստեղ ճակատիս քրտինքով ու բազկիս ուժով ցորեն, գարի, լոբի և գետնախնձոր ցանել,
մշակել և ապրել, քան թե գալ ու պառլամենտի անդամ լինել:
Բոլոր ընկերներուս բարև: Ձերդ՝ Պարույր
Վառնա, Բուլղարիա
* 1908թ. երիտուրթական հեղափոխությունից հետո Սիմոն Զավարյանը
նամակով դիմում է Բուլղարիայում գտնվող Անդրանիկին՝ առաջարկելով վերադառնալ Պոլիս և
դառնալ խորհրդարանի պատգամավոր:
** Պարույրը Անդրանիկի կեղծանունն էր:
Комментариев нет:
Отправить комментарий