Այսօր Հայկ Դեմոյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսն էր: Դահլիճում փակցված էին նաև արտասահմանյան մեծ թվով թերթերի լուսապատճենները, որոնք ներառում էին 1894-1923թթ.՝ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ազգային փոքրամասնությունների բնաջնջմանը վերաբերող հոդվածներ և լուսանկարներ:
Գրքի նախաբանում հեղինակը նշել է, որ «համաշխարհային մամուլի հրապարակումները կարևոր տեղեկություններ են պարունակում հայերի կոտորածների, դրանց ընթացքի և հետևանքների մասին»: Նյութերի համար սկզբնաղբյուր են եղել նաև օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, բժիշկների և այլոց հաղորդած արժեքավոր տեղեկությունները:
Իր ելույթում Հայկ Դեմոյանը նշեց, որ հետագայում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակությունների օրինակները նրա ստորագրությամբ ուղարկվելու են Թուրքիայի նախագահին, վարչապետին և արտաքին գործերի նախարարին:
Տե՛ս նաև՝ Հայկ Դեմոյանն իր հեղինակած գրքի առաջին երեք օրինակն ուղարկեց Թուրքիայի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին, Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրություններ կազմակերպվելու համար բանակցություններ են ընթանում

Комментариев нет:
Отправить комментарий