среда, 15 октября 2014 г.

Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանի հեռագիրը Ստալինին

Էջմիածին, 1944թ., թիվ 1

Ամենայն Հայոց հայրապետության ազգընտիր տեղակալ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանի 1943թ. հունվարի 20-ի հեռագիրը ՍՍՌՄ Ժողկոմսովետի նախագահ Ի. Վ. Ստալինին


Մոսկվա, Կրեմլ
Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինին

Մեծարգո Իոսիֆ Վիսսարիոնովիչ

Ձեր հանճարեղ ղեկավարությամբ և Աստծո ողորմածությամբ Կարմիր Բանակը հաղթականորեն ջախջախում է արյունռուշտ և ատելի թշնամուն, վռնդելով նրան մեր սրբազան հողից: Կարմիր Բանակի շարքերում, ՍՍՌՄ մյուս ժողովուրդների հետ միասին, մեր հայրենիքի թշնամիների դեմ հերոսաբար մարտնչում են նաև հայ ժողովրդի զավակները:
Ամենայն Հայոց կաթողիկոսի ազգընտիր տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյան


Կատարելով իմ պարտքը հայրենիքի հանդեպ, աղոթում եմ Ամենաբարձրյալին՝ սովետական զենքի հաղթության համար, փառապանծ Կարմիր Բանակի հզորությունն էլ ավելի ուժեղացնելու և թշնամու վերջնական ջախջախումն արագացնելու համար:


Էջմիածնի կաթողիկոսարանը «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյուն կառուցելու ֆոնդին հատկացնում է բրիլիանտներով զարդարված մի պանակե և այլ թանկարժեք իրեր պլատինից ու բրիլիանտներից՝ ավելի քան 800 հազար ռուբլի արժողությամբ, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ և 50 հազար ռուբլի:

Խնդրում եմ Ձեր կարգադրությունը ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու մասին:

Միաժամանակ հատուկ կոնդակով դիմում եմ աշխարհիս բոլոր հավատացյալ հայերին, որ իրենց խնայողություններով մասնակցեն «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյան կառուցմանը: Լիովին հավատացած եմ, որ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հայերը կարձագանքեն մեր հովվական կոչին, ինչպես արձագանքեցին պատերազմի սկզբին մեր կոնդակին, կազմակերպելով հայկական բոլոր գաղութներում Կարմիր Բանակին և տուժած բնակչությանն օգնելու կոմիտեներ, որոնք հավաքեցին և ուղարկեցին ավելի քան 15 հազար դոլար ու ներկայումս շարունակում են իրենց գործունեությունը:

Թանկագին Իոսիֆ Վիսսարիոնովիչ, ընդունեցեք մեր օրհնությունը և հավատացյալ հայերի ու հոգևորականության ողջույնը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի ազգընտիր տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյան

Комментариев нет:

Отправить комментарий