понедельник, 13 октября 2014 г.

Երևան. Փողոցային երաժիշտը

Այս մարդու անունը չգիտեմ, բայց քաղաքի տարբեր հատվածներում տեսել ու լսել եմ նրա նվագելը: Մի ժամանակ Հյուսիսային պողոտայում էր կանգնում, հետո, կարծեմ, արգելեցին ու նա տեղափոխվեց «Հաղթանակ» զբոսայգի: Այնտեղ երկար չմնաց. երևի իր նվագած ռոք կատարումները այնքան էլ չէին սազում «մոնումենտի այգու» միջավայրին:



Վերջերս տեսնում եմ Սայաթ Նովա – Մաշտոցի պողոտա հրապարակի մոտ: Երաժշտության մասնագետ չեմ, բայց հավանում եմ նրա կատարումները: Կարծում եմ՝ նա նվագում է առաջին հերթին իր հաճույքի, հետո միայն՝ փողի համար: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց նրա կողքով անցնելիս այդպիսի տպավորություն եմ ստանում:






Комментариев нет:

Отправить комментарий