Հաղորդություն, սուրբ Հաղորդություն, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է հաղորդակցություն, հարաբերություն, միացում: Հաղորդությունը սիրո և սրբության խորհուրդն է. Քրիստոսի մարմնի և արյան փոխակերպված հացի ու գինու ճաշակումով հավատացյալ քրիստոնյան հաղորդվում, միավորվում է Հիսուս Քրիստոսի հետ:
Հաղորդության խորհուրդով մարդկային կյանքը միանում է Աստվածայինին, սրբագործված հացի ու գինու ճաշակումով Աստված բնակվում է մարդու մեջ (Հովհ. 6.57): Հաղորդությամբ հավատացյալները հաղորդակցվում են ոչ միայն Հիսուսի, այլ նրա միջոցով` նաև միմյանց հետ: Հաղորդության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոսը, Երուսաղեմի Վերնատան մեջ կատարված Վերջին ընթրիքի ժամանակ, իր խաչելության նախընթաց օրը. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26.26–28, տես նաև` Մարկ. 14.22–24, Ղուկ. 22.19–20, Ա Կորնթ. 11.23–26): Այլ առիթներով էլ է Հիսուս Քրիստոսը խոսել Հաղորդության մասին. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6.51–52), կամ` «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի..., քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը` ճշմարիտ ըմպելիք» (Հովհ. 6.55–56):
Հաղորդության խորհուրդով Հիսուսը խաչի վրա շարունակել է իր կատարած փրկագործությունը: Խորհուրդի արարողության ընթացքում Հիսուսն աներևութաբար իջնում է ս. Սեղանի վրա, հացն ու գինին փոխակերպում իր մարմնի և արյան ու դրանով ընծայվում, պատարագվում Հայր Աստծուն` մարդկանց մեղքերի քավության և թողության համար: Հիսուս Քրիստոսը պատվիրեց իր առաքյալներին, որ Հաղորդության խորհուրդը կատարեն իրեն հիշելու համար: Գործք առաքելոցը ցույց է տալիս, թե ինչպես էին առաքյալները Հիսուսի հիշատակի համար նորադարձ քրիստոնյաների հետ իրենց տներում եղբայրական հավաքույթներ ունենում և կտրում հացը (հացի բեկում) (Գործք 2.42, 46, 20.7, 11, Ա Կորնթ. 10.16–17): Հավաքույթներում հացի բեկումը, այսինքն` Հաղորդության խորհուրդը և սիրո ճաշը միասին են կատարել: Քրիստոնյաները նախապես շաբաթը չորս անգամ են հավաքվել և հացի բեկում կատարելով` հաղորդվել, հացից բաժին են հանել նաև աղքատներին: Բայց, ժամանակի ընթացքում, այդ հավաքները վերածվել են գինարբուքների, և Պողոս առաքյալը, դատապարտելով կորնթացիներին, որոնք Տերունական ընթրիքի անվան տակ զեղումներ էին թույլ տալիս, արգելել է այն և պարզ ընթրիքը բաժանել Տերունականից, այսինքն` Հաղորդությունից:
Առաքելական շրջանից սկսած Տերունական ընթրիքը եկեղեցական հատուկ արարողության կերպարանք է ստացել, զարգացել և պարզ արարողությունից վերածվել այսօրվա Պատարագի: Հաղորդության խորհուրդի արարողությունը կոչվում է «անարյուն պատարագ»: Կատարում է եկեղեցու ձեռնադրված պաշտոնյան` պատարագիչը: Ս. Պատարագը Հաղորդության խորհրդակատարությունն է, ծեսը: Հաղորդության խորհուրդի զգալի նշանը կամ նյութը հացը (նշխար) և գինին են, որոնք Պատարագի ժամանակ Սուրբ Հոգու ներգործությամբ խորհրդավոր, անճառելի կերպով փոխակերպվում են Քրիստոսի ճշմարիտ մարմնի և արյան:
Հայ եկեղեցին Հաղորդության խորհուրդի համար գործածում է անխմոր բաղարջ հաց և անապակ գինի` համաձայն ավետարանական պատգամի և ավանդության: Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գինու մեջ ջուր են խառնում` որպես Հիսուսի տեգահար կողից հոսած արյան և ջրի խորհրդանիշ: Հայ եկեղեցին Քրիստոսի մարմնով և արյամբ հաղորդություն է տալիս բոլոր հավատացյալներին, մինչդեռ Կաթոլիկ եկեղեցին միայն հացով է հաղորդում իր հավատացյալներին, առանց հացը գինու մեջ թաթախելու, իսկ գինին վերապահում է միայն եկեղեցականներին. բացի այդ, մանուկներին, մինչև որոշակի տարիքը, զրկում է հաղորդությունից:
Հայ եկեղեցին թելադրում է իր հավատացյալներին, որ նվազագույնը տարին հինգ անգամ հինգ Տաղավար տոներին հաղորդվեն:
Պատկերագրություն: «Հաղորդության» պատկերները սկզբնավորվել են IX–X դդ.: Հայտնի են այս թեմայի հետհուստինյան շրջանի բյուզանդական բարձրաքանդակները, X դ. Սաղմոսարանների պատկերազարդումները: «Հաղորդության» տեսարանում, ըստ քրիստոնեական պատկերագրության, ներկայացվում է Քրիստոսը` Խորհրդավոր ընթրիքի պահին հացն ու գինին աշակերտներին բաժանելիս: Նրա շուրջը հավաքված են սուրբ Հաղորդություն ընդունող տասներկու առաքյալները: Ուշագրավ է Քոբայրի եկեղեցու որմնանկարը (1263). հերթով, ռիթմիկ շարժումներով, պարզած ձեռքերով Քրիստոսին են մոտենում աշակերտները` Նոր ուխտի արյունը ճաշակելու, Հաղորդության միջոցով իրենց ուսուցչին միանալու նպատակով:
1320-ին Կիլիկիայում պատկերազարդված «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ի մեջ կան «Հաղորդության» տեսարաններ: Մատթեոսի Ավետարանում Քրիստոսն իբրև քահանա կանգնած է ամպհովանու տակ, որին երկու կողմից մոտենում են առաքյալները, իսկ Հովհաննեսի Ավետարանում «Հաղորդության» պատկերի մեջ Հուդան ներկայացված է երկու անգամ` մեկը` հացի պատառը վերցնելիս, մյուսը` հեռանալիս: Ծերուն մանրանկարչի ծաղկած Ավետարանում (1391) Քրիստոսը հացի առաջին պատառը մեկնում է Հուդային:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий