вторник, 21 октября 2014 г.

Հակոբոս Սերոբյան

Հակոբոս Սերոբյան, Հակոբոս Գ (1780–1858), Կ. Պոլսի հայոց պատրիարք 1839–1840 և 1848–58-ին: Հակոբոս Սերոբյանի պաշտոնավարության տարիներին Թուրքիայում 1850-ին պաշտոնապես կազմավորվել է հայ ավետարանական համայնք, որի առաջին ազգապետն է եղել նրա եղբայր Ստեփան Սերոբյանը: Նույն թվականին Հռոմի Պիոս IX պապը հաստատել է Թուրքիայի տարածքում գործող հայ-կաթոլիկ հինգ համայնք (Էնկյուրի, Արդվին, Բուրսա, Էրզրում, Տրապիզոն):


Հակոբոս Սերոբյանը ծավալել է եկեղեցաշինական և կրթական լայն գործունեություն: Կառուցել է տասը եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչը Գնալը կղզում` 1855-ին, Ալթը Մերմերի գլխադիր Ս. Հակոբը` 1856-ին ևն): Վերանորոգվել են Քարթալի Ս. Նշան, Ռումելի Հիսարի Ս. Սանդուխտ, Էյուպի Ս. Աստվածածին եկեղեցիները: Բացվել են մի շարք վարժարաններ, որոնց թիվը հասել է 42-ի: Տպագրվել են բազմաթիվ գրքեր, լույս տեսել մոտ քսան լրագիր: Խասգյուղում բացվել է Կ. Պոլսի առաջին հայկական թատրոնը (1858): Հիմնադրվել են Ընթերցասիրաց (1852), Եղբայրասիրաց (1857) ընկերությունները, որոնք կոչված էին սատարելու կրթալուսավորական գործին:

Հակոբոս Սերոբյանի նախագահությամբ կայացած ժողովը 1857-ին ընդունել է Ազգային կանոնադրություն, որը, սակայն, չի հաստատվել:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий