- Լրագրող Արմեն Դուլյանը ընդունեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նետած մարտահրավերը և ցողվեց սառնորակ ջրով: tert.am
- Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով լավ չէ, երբ «մարդիկ կուրանում են ատելությունից և թշնամանում են ողջ աշխարհի հետ»:
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն ցավակցություն և զորակցություն է հայտնել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին:
- Արմենպրեսը հայտնում է, որ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և անխնա ոչնչացրել է թմրախոտի հերթական մեծ խմբաքանակը՝ 64 տոննա 776.4 կգ:
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է գյուղատնտեսական մթերքների արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
- Արմենպրեսը հայտնում է, որ Սերբական «Պարտիզան» ֆուտբոլային թիմի երկրպագուները Բաքվի «Նեֆչի»-ի հետ խաղից առաջ ԼՂՀ դրոշով ծածկել են Հեյդար Ալիևի արձանի պատվանդանը:
- Ադրբեջանը չի ճանաչել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունը: tert.am
- Panorama.am-ը հայտնում է, որ մանկապարտեզներում սննդի ընդունման պատասխանատուների համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են վերապատրաստման հատուկ դասընթացներ:
- Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով ոչ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ոչ Անվտանգության խորհուրդը չունեն հակամարտությունների կարգավորման կամ բանաձևերի կատարման վրա ազդելու գործիքներ:
- ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ասել է, որ «սահմանների պաշտպանությունը հերոսություն չէ, դա մեր պարտականությունն է, դրա համար մենք երդում ենք տվել»
понедельник, 25 августа 2014 г.
10 լուր. 25 օգոստոսի, 2014թ.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий