Ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատիժը դարձել է համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Դրա ցուցադրությունից կարճ ժամանակ անց youtube-ն ու twitter-ը որոշեցին հեռացնել տեսանյութն ու լուսանկարներն իրենց կայքերից: Տեսանյութի ցուցադրությունն արգելվել էր նաև ԱՄՆ հեռուստատեսությամբ:
Սակայն մահապատժի տեսարանները տարածվում էին սոցիալական ցանցերով, և Ֆոուլիի ընկերներն ու ծանոթները կոչ էին անում չտարածել դրանք: Ուշագրավ է, որ այդ սարսափելի տեսարանը ցուցադրվել է որոշ երկրներում:
Մի շարք լրագրողեր այս դեպքի հետ կապված ուշագրավ հարցեր են բարձրացնում. մասնավորապես՝ ինչո՞ւ է twitter-ը հեռացրել այդ նկարները: Չէ՞ որ ընդամենը մի քանի տարի առաջ, twitter-ը համարվում էր «արաբական գարնան» իրադարձությունների ամենաօպերատիվ ու անաչառ լուսաբանման միջոցներից մեկը: Այն ժամանակ նույնպես հայտնվում էին դաժան և արյունալի սպանությունների ու մահապատիժների տեսարաններ: Եվ հետո՝ ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշում թույլատրել այս կամ այն նյութի ցուցադրությունը: Այս հարցերը բարձրացնողները նշում են, որ սոցցանցերում առկա են մարդկանց սպանության կամ բռնությունների բազմաթիվ այլ տեսարաններ, որոնք, չգիտես ինչու, չեն հեռացվում կայքերից:
Twitter-ի պատասխանատուները հայտնել են, որ նախևառաջ դա արվել է Ֆոուլիի հարազատների պահանջով: Ոմանք էլ գտնում են, որ նկարներն ու տեսանյութը հեռացրել են, որովհետև այնտեղ ԱՄՆ քաղաքացու մահապատժի, ինչպես նաև ISIS-ի ահաբեկչական կազմակերպություն լինելու պատճառով:
Հարկ է նշել, որ այս հարցն իսկապես արդիական է: Մենք ամեն օր համացանցով դիտում ենք մարդկային տառապանքի, սպանությունների, բռնությունների, սարսափելի ավտովթարների հազարավոր կադրեր: Արդյո՞ք դա անհրաժեշտ է արգելել: Արդյո՞ք այստեղ չեն հատվում բարոյական նորմերն ու խոսքի ազատությունը: Հարցը միանշանակ ու վերջնական լուծում չունի և Ֆոուլիի դեպքը ցույց է տալիս, որ լրատվական հանրությունը և պետական մարմինները դեռ չեն կարողանում գտնել այս հարցերի պատասխանները:
Ջեյմս Ֆոուլի |

Комментариев нет:
Отправить комментарий