- ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
- «Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, և մենք դրան հասել ենք Հայաստանի և Սփյուռքի հետ համատեղ ջանքերով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է և շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»,- ասաց Դավիթ Բաբայանը:
- Օգոստոսի 28-ին մարտական հենակետում զինվոր է մահացել:
- Օգոստոսի 28-ին Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է 4 զինծառայող:
- Ես հիմա կարծում եմ, որ նորից կարող է օրակարգ մտնել սառեցված ցյուրիխյան արձանագրությունների խնդիրը, որը որ մեզ համար բացարձակապես նպաստավոր չէ և օրակարգից հանվել է կամ սառեցվել միմիայն Ադրբեջանի կարծր դիրքորոշման պատճառով: Ցյուրիխյան արձանագրությունները նպաստավոր են Թուրքիայի համար, որովհետև առաջին կետը նախատեսում է Հայաստանի կողմից ներկա հայ-թուրքական սահմանի իրավաբանական ճանաչում և Հայաստանի կողմից մեկընդմիշտ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու հանգամանք, որը կնշանակի 1921թ.-ի մարտի 11-ի Մոսկվայի պայմանագրի վերավավերացում,- ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
- ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, եւ հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում. Առավոտ թերթի խմբագրականը:
- Եթե դուք ցանկանում եք Նալբադյանին հետ բերել Թուրքիայից, ապա «Արի Տուն» բառերը ուղարկեք 1520 կարճ համարին: Անկախ Հայաստան
- 2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։
пятница, 29 августа 2014 г.
10 լուր. 29 օգոստոսի
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий