{83}
[«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972թ.]
Թարգմանություն ռուսերենից
19 փետրվարի (3 մարտի) 1878 թ.
Նորին մեծություն Ամենայն ռուսաց կայսրը և օսմանների նորին մեծություն կայսրը, դրդված իրենց պետություններին և իրենց ժողովուրդներին խաղաղության բարերարությունները վերադարձնելու և ապահովելու ցանկությամբ, ինչպես նաև կանխելու համար ամեն տեսակ նոր բարդություն, որը կարող է սպառնալ այդ խաղաղությանը, նախնական հաշտության պայմանագիր մշակելու, կնքելու և ստորագրելու համար որպես իրենց լիազորներ նշանակեցին`
Նորին մեծություն Ամենայն ռուսաց կայսրը մի կողմից — կոմս Նիկոլայ Ւգնատևին... պարոն Ալեքսանդր Նելիդովին...
և օսմանների նորին մեծություն կայսրը մյուս կողմից — Սաֆվետ-փաշային, արտաքին գործերի մինիստրին... և Սադուլլահ-բեյին գերմանական կայսերական արքունիքում նորին մեծություն դեսպանին։
Որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ և սահմանված ձևի և համաձայնվեցին հետևյալ հոդվածների շուրջ.
Հոդված 1
Որպեսզի Թուրքիայի և Չերնոգորիայի միջև վերջ դրվի անընդհատ ընդհարումներին, երկու պետությունները բաժանող սահմանագիծը կշտկվի համաձայն ընդսմին առդրղող քարտեզի և ստորև զետեղվող վերապահության համապատասխան. հետևյալ կերպ՝
Դոբրոշիցի լեռից սահմանը Կ. Պոլսի կոնֆերանսի մատնանշած գծով կձգվի Բիլեկի վրայով մինչև Կորիտա։ Այստեղից նոր սահմանագիծը կանցնի դեպի Գացկո (Մեթոխիա-Գացկոն կպատկանի Չերնոգորիային) և դեպի Պիվա և Տարա գետերի խառնա-
{84}
տեղը, բարձրանալով դեպի հյուսիս Դրինայի հոսանքի ուղղությամբ մինչև նրա խառնատեղը Լիմա գետի հետ։ Իշխանապետության արևելյան սահմանագիծը կանցնի այս վերջին գետի երկայնքով մինչև Պրիեպոլյա և Ռոշայի վրայով կձգվի գնպի Սուխոյ-Պլանինան (Բիխորը և Ռոշայը թողնելով Չերնոգորիային )։ Շրջառելով Ռուգովոն, Պլավան և Գուսինյեն, սահմանագիծր կձգվի լեռնաշղթայի երկարությամբ Շլեբի, Պակլենի վրայով և Ալբանիայի հյուսիսային սահմանագծի ուղղությամբ Կոպրիվնիկա, Բաբավրիա և Բոր-վրխա լեռների կազմած շղթայի վրայով մինչև Պրոկլետի լեռան բարձրակետը։ Այստեղից սահմանը կձգվի Բիսկաշչիկ բարձրության վրայով և ուղիղ գծով կմոտենա Իժիչենի-Խոտին լճին, կտրելով-անցնելով Իժիչենի-Խոտին և Իժիչենի-Կաստրատին, այն կհատի Սկուտարի լիճը և դեմ կառնի Բոյանին, որի հունով կհասնի ծովին։ Նիկշիչը, Գացկոն, Սպուժը, Պոդգորիցան, Ժաբլյակը և Անտիվարին կմնան Չերնոգորիային։
Իշխանապետության վերջնական սահմանագծերի որոշումը կդրվի Եվրոպական հանձնաժողովի վրա, որի կազմի մեջ կմտնեն Բարձր Դռան և չերնոգորյան կառավարության ներկայացուցիչները։ Այդ հանձնաժողովը տեղում սահմանների ընդհանուր ուրվագծերը կենթարկի այնպիսի փոփոխությունների, որպիսիք կհամարի անհրաժեշտ և արդար երկու պետությունների փոխադարձ շահերի և խաղաղության տեսակետից, ընդ որում նրանցից յուրաքանչյուրին կտրվի անհրաժեշտ համարված համապատասխան փոխհատուցումը։
Բոյանայի վրայով նավարկելու համար, որը Բարձր Դռան և Չերնոգորիայի միջև մշտապես տալիս էր հակաճառությունների առիթ, կորոշվեն հատուկ կանոններ, որոնք մշակվելու են նույն Եվրոպական հանձնաժողովի կողմից։
Հոդված 2
Բարձր Դուռը վերջնականապես ճանաչում է Չերնոգորիայի իշխանապետության անկախությունը։
Ռուսական կայսերական կառավարության, օսմանյան կառավարության և Չերնոգորիայի իշխանապետության համաձայնությամբ հետագայում կորոշվեն Բարձր Դռան և Իշխանապետության փոխադարձ հարաբերությունների բնույթն ու ձևը, այսինքն այն հարցերը, որոնք վերաբերում են Կ. Պոլսում և Օսմանյան կայսրության որոշ վայրերում չերնոգորյան գործակալների նշանակմանը, որտեղ դա կհամարվի անհրաժեշտ, այս կամ մյուս տերիտորիան փախած հանցագործների հանձնմանը, միջազգային
{85}
իրավունքի և չերնոգորցիների նկատմամբ սահմանված սովորույթների հիմունքներին համապատասխան Օսմանյան կայսրությունում չերնոգորցի ճանապարհորդների և այնտեղ ապրողների հնազանդմանը օսմանյան օրենքներին և իշխանություններին։
Բարձր Դռան և Չերնոգորիայի միջև հատուկ պայման կկնքվի այն հարցերի լուծման համար, որոնք վերաբերում են երկու պետությունների սահմանամերձ վայրերի բնակիչների փոխադարձ հարաբերություններին, ինչպես նաև այդ նույն վայրերում եղած ռազմական կառուցվածքներին։
Եթե որոշ հարցերի վերաբերյալ կողմերը համաձայնության չգան, դրանք կլուծվեն Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի միջնորդական որոշմամբ։ Այսուհետև վիճարկություն կամ ընդհարում տեղի ունենալու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, որոնց պատճառը տերիտորիալ պահանջներն են, Թուրքիան և Չերնոգորիան իրենց անհամաձայնությունների լուծումը կթողնեն Ռուսաստանին և Ավստրո-Հունգարիային, որոնք համատեղ կհանեն միջնորդական վճիռ։
Նախնական հաշտության պայմանագրի ստորագրումից հետո տասնօրյա ժամկետում չերնոգորյան զորքերը պետք է մաքրեն այն տերիտորիան, որը չի մտել վերը նշված սահմանների մեջ։
Հոդված 3
Սերբիան ճանաչված է անկախ։
Նրա սահմանագիծը, որը նշված է ընդսմին առդրվող քարտեզի վրա, կընթանա Դրինայի հունով, իշխանապետությանը թողնելով Մալիյ Զվորնիկն ու Զաքարը, և այնուհետև առաջ գնալով նախկին սահմանագծով, կհասնի Ստոյլակի մոտերքում գտնվող Դեզևո վտակի ակունքներին։ Այստեղից նոր սահմանագիծը այդ վտակի հոսանքով առաջ կգնա մինչև Ռաշկա գետը և այնուհետև այս վերջինի հոսանքի ուղղությամբ կհասնի Նովիյ — Բազարին։ Նովիյ — Բազարից, բարձրանալով Մեկեն և Տոգովիշչե գյուղերի մոտով անցնող վտակի հոսանքովն ի վեր մինչև նրա ակունքը, սահմանագիծը Բոսուր-Պլանինայի վրայով կուղղվի դեպի Իբարայի հովիտը և Ռիբանիչ գյուղի մոտերքում կիջնի այդ գետի մեջ թափվող վտակի հոսանքով։ Այնուհետև սահմանագիծը առաջ կգնա Իբարա, Սիտնիցի, Լաբա գետերի և Բատինցե վտակի հունով մինչև նրա ակունքը (գտնվում է Գրապաշնիցա Պլանինայում)։ Այստեղից սահմանագիծը կանցնի Կրիվայի և Վետերնիցայի ջրբաժանքի վրայով, ամենակարճ գծով կհասնի այդ վերջին գետին այնտեղ, որտեղ գտնվում է Միովացկա վտակի բերանը,
{86}
այնուհետև կբարձրանա նրա հոսանքովն ի վեր, կտրամախաչի Միովացկու-Պլանինան, և ցածրանալով, Կալիմանչի գյուղի մոտերքում կհասնի Մորավային։ Սույն տեղից սահմանագիծը կցածրանա Մորավայի հունով մինչև Վլոսինա գետը` Ստայկովցի գյուղի մոտ, այնուհետև, բարձրանալով այդ վերջին գետի, Լյուբերազդեի և Կուկավիցա վտակի հոսանքովն ի վեր, կանցնի Սուխու-Պլանինայի վրայով, Վրիլո վտակի հունով առաջ կգնա մինչև՝ Նիշավան և հիշյալ գետի հունով կցածրանա մինչև Կրուպաց գյուղը, որտեղից Կարաուլ-Բարայից դեպի հարավ-արևելք ընկած՝ վայրում ամենակարճ գծով կմիանա սերբական նախկին սահմանագծին, որի վրայով կառաջանա մինչև Դանուբ։
Ադա-Կալեն կմաքրվի և կհավասարեցվի հողին։
Թուրք-սերբական հանձնաժողովը, ռուսական կոմիսարի աջակցությամբ, երեք ամսվա ընթացքում կորոշի սահմանների վերջնական ուրվագիծը և վերջնականապես կլուծի Դրինայի կղզիներին վերաբերող հարցերը։ Բուլղարական պատգամավորը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու իրավունք կստանա, երբ հանձնաժողովը կզբաղվի Սերբիայի և Բուլղարիայի միջև սահմանագիծ անցկացնելու գործով։
Հոդված 4
Սերբիային միացրած տերիտորիայում հողային սեփականություն ունեցող և արտաբնակվել ցանկացող մուսուլմաններր կարող են նրա սահմաններում իրենց վերապահել անշարժ գույքերի սեփականատիրության իրավունքը, դրանք տալով վարձակալության կամ կալվածքների կառավարումը հանձնարարելով այլ անձանց։ Թուրք–սերբական հանձնաժողովի վրա, ռուսական կոմիսարի մասնակցությամբ, կդրվի երկու տարվա ընթացքում այն բոլոր հարցերի վերջնական լուծման պարտականությունը, որոնք կապված են մուսուլմանների շահերը շոշափող այդպիսի անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման հարցին։ Նույն հանձնաժողովի վրա կդրվի եռամյա ժամկետում կառավարությանը կամ հոգևոր հիմնարկներին (վակուֆ) պատկանող գույքերի՝ օտարման եղանակի որոշումը, ինչպես նաև այն հարցերի լուծումը, որոնք վերաբերում են այդ ժամանակ մասնավոր շահերին դիպչելու հնարավորությանը։ Մինչև Թուրքիայի և Սերբիայի միջև անմիջական պայմանագիր կնքելը, որը կսահմանի Բարձր Դռան և Իշխանապետության փոխադարձ հարաբերությունների բնույթն ու ձևը, Օսմանյան կայսրությունում ճանապարհորդող կամ այնտեղ ապրող սերբական հպատակները կօգտվեն այն կա-
{87}
նոնակարգով, որը համապատասխանում է միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներին։
Նախնական պայմանագրի ստորագրումից հետո տասնհինգօրյա ժամանակամիջոցում սերբական զորքերը պետք է մաքրեն այն վայրերը, որոնք չեն մտցված վերը նշված սահմանների մեջ։
Հոդված 5
Բարձր Դուռը ճանաչում է Ռումինիայի անկախությունը։
Ռումինիան կներկայացնի հատուցման իր իրավունքները, որոնք սահմանվելու են երկու կողմերը։ Մինչև Թուրքիայի և Ռումինիայի միջև անմիջական պայմանագրի կնքումը ռումինահպատակները Թուրքիայում կօգտվեն այն բոլոր իրավունքներով, որոնցով ապահովված են եվրոպական մյուս տերությունների հպատակները։
Հոդված 6
Բուլղարիան կազմում է ինքնավար, տուրք տվող Իշխանապետություն, քրիստոնեական կառավարությամբ և զեմստվոյական զորքով։
Բուլղարիայի սահմանները վերջնականապես կորոշի ռուս-թուրքական հատուկ հանձնաժողովը մինչև ռուսական կայսերական բանակը կթողնի Ռումելիան։ Տեղում կատարված սահմանագծերի ընդհանուր փոփոխությունների դեպքում, Հանձնաժողովը հաշտության հիմունքների համաձայն, ուշադրության կառնի սահմանամերձ բնակիչների մեծամասնության որ ժողովրդին պատկանելու հիմունքները, ինչպես նաև տեղագրական պայմանները, և տեղի բնակչության գործնական այն կարիքները, որոնք վերաբերում են հաղորդակցության հարմարություններին։
Բուլղարիայի Իշխանապետության չափերը ընդհանուր գծերով
որոշված են ընդսմին առդրվող քարտեզի վրա, որր պետք է հիմք
ծառայի վերջնական սահմանագծման համար։ Սերբական Իշխանապետության նոր սահմանից սահմանագիծը Վրանյայի կազայի
արևմտյան բնագծի երկարությամբ կուղղվի մինչև Կարադաղի
բեռնաշղթան։ Թեքվելով դեպի արևմուտք, սահմանագիծը կանցնի
Կումանովո, Կոչանի, Կալկադելեն կազաների արևմտյան եզերքով
մինչև Կորար լեռը և այստեղից Վելեշչիցե գետի երկայնքով՝
մինչև նրա խառնատեղը Չյորնի-Դրինի հետ։ Դրինի երկայնքով
ուղղվելով դեպի արևմուտք և հետո Օխրիդա կազայի արևմտյան
եզերքով դեպի Լինաս լեռը, սահմանագիծը կառաջանա Գորչի և Ստարովո կազանների արևմտյան եզերքներով, մինչև Գրամմոս լեռը։ Այնուհետև սահմանագիծը Կաստորիա լճի վրայով կհասնի Մոգլենիցա գետին և, նրա հոսանքով ցածրանալով, կանցնի Յանիցիից (Վարդար-Ենիջեից) դեպի հարավ ընկած տեղանքով և
{88}
Վարդարի գետաբերանի և Գալլիկոյի վրայով կուղղվի դեպի Պարգա և Սարայկեյ գյուղերը, այստեղից՝ Բեշիկ-Գյոլ լճի մեջտեղով դեպի Ստրումմա և Կարասու գետաբերանները և ծովափի երկարությամբ մինչև Բուրուգյոլը, ապա շրջվելով դեպի հյուսիս-արևելք` դեպի Չալթեփե լեռը, Ռոդոպի լեռնաշղթայի երկարությամբ մինչև Կուրշովո լեռը, Չյորնի-Բալկանների (Ղարա-Բալկանների), Եշեկ-Կուլաչի, Չեպելիու, Ղարակոլաս և Իշիքլար լեռներով մինչև Արդա գետը։ Այստեղից սահմանագիծը կանցկացվի Չիրմեն քաղաքի ուղղությամբ, Ադրիանապոլիս քաղաքը թողնվելով հարավում, սահմանագիծը կանցնի Սուգուտլիու, Ղարա–Խամզա, Արնաուտ-Քյոյ, Ակարջի և Ենիջի գյուղերի վրայով մինչև Թեքե-Դերեսի գետը։ Լուլեբուրգասի հոսանքի և այնուհետև Սուջակ-դերե գետի ուղղությամբ առաջանալով մինչև Սերգենա գյուղը, սահմանագիծը բարձրությունների վրայով կգնա ուղղակի դեպի Խաքիմ–Թաբիասի, որտեղ ընդհուպ կմոտենա Սև ծովին։ Մանգալիայի մոտերքում սահմանագիծը կհեռանա ծովափից, առաջ կգնա՝ Տուլչինյան սանջակի հարավային եզերքով և Ռասսովից վեր կհարի Դանուբին։
Հոդված 7
Բուլղարիայի իշխանը ազատորեն ընտրվելու է բնակչության կողմից և հաստատվելու է տերությունների համաձայնությամբ Բարձր Դռան կողմից։ Եվրոպական մեծ տերություններում թագավորող դինաստիաների անդամներից ոչ մեկը չի կարող ընտրվել Բուլղարիայի իշխան։
Այն դեպքում, եթե բուլղարական իշխանի տիտղոսը կմնա չտեղակայված, նոր իշխանի ընտրությունը կկատարվի նույն պայմաններով և նույն կարգով։
Ֆիլիպպոլիսում (Պլովդիվում) կամ Տրնովոյում գումարված Բուլղարիայի անվանի մարդկանց ժողովը ռուսական կայսերական կոմիսարի հսկողությամբ և օսմանյան կոմիսարի ներկայությամբ կմշակի ապագա կառավարման կանոնադրությունը ճիշտ այնպես, ինչպես արվել էր 1830 թվականին Մերձդանուբյան իշխանապետություններում Ադրիանապոլսի հաշտությունից հետո։
Այն վայրերում, ուր բուլղարական բնակչությունը խառնված է թուրքականի, հունականի, վալախականի (կուցե-վլախներ) կամ այլոց հետ, ընտրությունների կամ կազմակերպական կանոնադրության մշակման ժամանակ պատշաճ ուշադրություն կդարձվի այդ ազգությունների իրավունքների և պահանջմունքների վրա։
Բուլղարիայոլմ նոր վարչակարգ մտցնելը և նրա գործադրման հսկողությունը երկու տարվա ընթացքում կհանձնարարվեն
{89}
ռուսական կայսերական կոմիսարին։ Նոր վարչակարգ մտցնելուց հետո մեկ տարի անց եվրոպական կաբինետները — այն դեպքում, եթե դա կհամարվի անհրաժեշտ և եթե այս մասին նրանք` Ռուսաստանը և Բարձր Դուռը կգան համաձայնության — կարող են հատուկ լիազորների կցել ռուսական կայսերական կոմիսարին։
Հոդված 8
Օսմանյան զորքերն այլևս չեն գտնվի Բուլղարիայում, և բոլոր նախկին ամրոցները կքանդվեն տեղական կառավարության հաշվին։ Բարձր Դուռն իրավունք կունենա իր հայեցողությամբ օգտագործել իրեն պատկանող ռազմամթերքները և մյուս պիտույքները, որոնք 19 (31) հունվարի զինադադարի հետևանքով մնացել են դանուբյան ամրոցներում, ինչպես նաև այն ռազմամթերքները և պիտույքները, որոնք կարող են գտնվել Շումլա և Վառնա ամրոցներում։
Մինչև կարգը, անվտանգությունը և անդորրությունը պահպանելու համար բավական զեմստվոյական զորքերի լիակատար կազմավորումը, որոնց թվակազմը հետագայում կորոշվի կառավարության և ռուսական կայսերական կաբինետի փոխադարձ համաձայնությամբ, ռուսական զորքերը կմնան երկրում և, անհրաժեշտության դեպքում, կոմիսարին ցույց կտան աջակցություն։ Բուլղարիայի ռազմական գրավումը նույն ձևով կսահմանափակվի երկու տարվա մոտավոր ժամկետով։
Հետևակի վեց և հեծելազորի երկու դիվիզիաներից բաղկացած ռուսական օկուպացիոն կորպուսը, որի թվակազմը չպետք է գերազանցի հիսուն հազար մարդուց, Բուլղարիայում կմնա Թուրքիայից կայսերական բանակը դուրս բերելուց հետո։ Այդ կորպուսը կպահվի իրեն կողմից գրավված երկրի հաշվին։ Բուլղարիան գրավող ռուսական զորքերը Ռուսաստանի հետ հաղորդակցություն կպահպանեն ոչ միայն Ռումինիայի վրայով, այլև Վառնա և Բուրգաս սևծովյան նավահանգիստների միջոցով, որտեղ նրանք գրավման միջոցին կարող են հիմնել անհրաժեշտ պահեստներ։
Հոդված 9
Ամենամյա տուրքի չափը, որը Բուլղարիան վճարելու է սյուզերեն արքունիքին, այն մուծելով Բարձր Դռան կողմից հետագայում մատնանշվելիք բանկը, նոր հաստատությունների գործողության մեկ տարին բոլորելուց հետո կորոշվի Ռուսաստանի, օսմանյան կառավարության և մյուս կաբինետների փոխադարձ համաձայնությամբ։ Այդ տուրքը կսահմանվի Իշխանապետության կազմի մեջ մտնող ամբողջ տերիտորիայի միջին հասութաբերության համեմատ։
{90}
Բուլղարիան կստանձնի կայսերական կառավարության պարտականություններն ու պարտավորությունները Ռուշչուկ-Վառնա՝ երկաթուղու վերաբերմամբ՝ Բարձր Դռան, Իշխանապետության և հիշյալ երկաթուղու վարչության հատուկ փոխադարձ համաձայնության հիման վրա։ Իշխանապետության միջով անցնող մյուս երկաթուղիներին վերաբերող հարցերի լուծումը նույնպես վերապահվում է Բարձր Դռան և Բուլղարիայի կառավարության հիմնած ու շահագրգռված ընկերությունների վարչությունների միջև կայացվելիք համաձայնությանը։
Հոդված 10.
Բարձր Դուռը իրավունք կունենա Բուլղարիայի վրայով Իշխանապետության սահմաններից դուրս գտնվող մարզերը և հակառակ ուղղությամբ որոշակի ուղիներով զորք, ռազմամթերք և պարեն փոխադրելու համար։ Սույն ակտի վավերացումից հետո երեք ամսվա ընթացքում, վերոնշյալ իրավունքի կիրառման մեջ դժվարություններից և թյուրիմացություններից խուսափելու համար, նրանից օգտվելու պայմանները կորոշվեն Բուլղարիայի կառավարության հետ Բարձր Դռան համաձայնությամբ, հատուկ կանոնադրությամբ, որը կապահովի, ի միջի այլոց, Բարձր Դռան ռազմական կարիքները։
Ինքնին հասկանալի է, որ վերոնշյալ իրավունքը տարածվում է բացառապես օսմանյան կանոնավոր զորքերի և բնավ ոչ անկանոն զորքերի՝ բաշիբոզուկների և չերքեզների վրա։
Բարձր Դուռն իրեն իրավունք է վերապահում Իշխանապետության վրայով փոխադրել իր փոստը և այնտեղ ունենալ հեռագրային գիծ, որի մասին նույնպես կմշակվի վախադարձ համաձայնություն վերոհիշյալ եղանակով և նույն ժամկետով։
Հոդված 11
Մուսուլմանական դավանության և մյուս հողատերերը, որոնք կցանկանան իրենց բնակության վայրն ընտրել Իշխանապետությունից դուրս, կարող են նրա սահմաններում ունենալ անշարժ սեփականություն, այն տալով վարձակալության կամ դրա կառավարումը հանձնարարելով այլ անձանց։ Թուրք–բուլղարական հանձնաժողովները, ռուս կոմիսարների հսկողությամբ, նիստեր կզումարեն երկրի գլխավոր կենտրոններում և երկու տարվա ընթացքում վերջնական վճիռներ կկայացնեն անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրության իրավունքի ճանաչման բոլոր հարցերի վերաբերյալ, հարցեր, որոնցում խառն են մուսուլմանների և այլ դավանության պատկանող անձանց շահերը։ Նույնպիսի
{91}
հանձնաժողովների վրա կդրվի երկու տարվա ընթացքում բոլոր այն գործերի վերջնական կարգավորման պարտականությունը, որոնք վերաբերում են Բարձր Դռան օգտին կառավարությանը և հոգևոր հիմնարկներին (վակուֆ) պատկանող գույքերի օտարման, շահագործման և օգտագործման եղանակներին։
Վերը նշված երկամյա ժամկետը լրանալուց հետո բոլոր այն գույքերը, որոնց նկատմամբ չեն ներկայացվի պահանջներ, կծախվեն հրապարակային աճուրդով և դրանից ստացված գումարը կգործադրվի վերջին իրադարձությունների ինչպես մուսուլման, նույնպես և քրիստոնյա զոհերի որբևայրիների և երեխաների խնամակալության համար։
Հոդված 12
Դանուբի ափերին եղած բոլոր ամրոցները կհավասարեցվեն հողին։ Հետ այսու այդ գետի ափերին այլևս չեն լինի ամրություններ, ռումինական, սերբական և բուլղարական իշխանապետությունների ջրերում չեն լինի նաև ռազմանավեր, բացի սովորական մշտական պահականավերից և մանր նավերից, որոնք նախատեսված են լինելու գետային ոստիկանության և մաքսային վարչության կարիքների համար։
Ստորին-դանուբյան Միջազգային հանձնաժողովի իրավունքները, պարտավորությունները և արտոնությունները մնում են անձեռնմխելի։
Հոդված 13
Բարձր Դուռն ստանձնում է նավարկության վերականգնումը Սուլինի գետաբազուկում և այն մասնավոր մարդկանց վարձահատուցումը, որոնց գույքը տուժել է պատերազմից և Դանուբի վրա նավարկության ընդհատումից, այդ կրկնակի ծախքի համար հատկացնելով հինգհարյուր հազար ֆրանկ այն գումարներից, որպիսիք Դանուբյան հանձնաժողովը պարտք է օսմանյան կառավարությանը։
Հոդված 14
Բոսնիայում և Հերցեգովինայում անհապաղ կիրառության մեջ կդրվեն Կ. Պոլսի կոնֆերանսի առաջին նիստում օսմանյան լիազորի հաղորդած եվրոպական տերությունների առաջարկություններն այն փոփոխություններով հանդերձ, որոնք կսահմանվեն Բարձր Դռան, ռուսական և ավստրո-հունգարական կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ։ Ապառքները չեն բռնագանձվի, և այդ գավառների ընթացիկ եկամուտները մինչև հազար ութհարյուր ութսուն թվականը կգործադրվեն առանց նրանց ազգային և դավանության խտրության, բացառապես փախստա-
{92}
կանների և բնակիչների այն ընտանիքների վարձահատուցմանը, որոնք տուժել են վերջին իրադարձություններից, ինչպես նաև կգործադրվեն երկրի տեղական կարիքների համար։ Թուրքիայից Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի փոխադարձ համաձայնությամբ պետք է որոշվի այն գումարը, որը վերոհիշյալ ժամկետը լրանալուց հետո ամեն տարի ենթակա է վճարման կենտրոնական–կառավարությանը։
Հոդված 15
Բարձր Դուռը պարտավորվում է Կրետե կղզում բարեխղճորեն կիրառության մեջ դնել 1868 թվականի կազմակերպական կանոնադրությունը, համակերպվելով այն ցանկություններին, որոնք արդեն արտահայտել է տեղական բնակչությունը։
Տեղական պահանջներին համակերպ նույնպիսի կանոնադրություն կգործադրվի Էպիրոսում և Թեսալիայում և Եվրոպական Թուրքիայի մյուս մասերում, որոնց համար հատուկ վարչակարգ չի նախատեսված սույն ակտով։
Նոր կանոնադրության մանրամասների մշակումը յուրաքանչյուր մարզում կհանձնարարվի հատուկ հանձնաժողովի, որի մեջ տեղացի բնակչությունը կստանա լայն մասնակցություն։ Այդ աշխատանքների արդյունքները քննարկման կներկայացվեն Բարձր Դռանը, որը, մինչև դրանց գործադրումը, կխորհրդակցի ռուսական կայսերական կառավարության հետ։
Հոդված 16
Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։
Հոդված 17
Բարձր Դուռը լիակատար և անվերապահ ներում է պարգևում այն բոլոր օսմանահպատակներին, որոնք մասնակից են եղել վերջին իրադարձություններին, և բոլոր այն անձինք, որոնք դրա հետևանքով ենթարկվել են բանտարկության կամ տարագրության, անհապաղ կազատվեն։
Հոդված 18
Բարձր Դուռը հատուկ ուշադրություն կդարձնի Կոտուր քա–
{93}
ղաքին տիրելու իրավունքի վերաբերյալ միջնորդ տերությունների կոմիսարների արտահայտած կարծիքի վրա, և պարտավորվում է իրագործել թուրք-պարսկական սահմանագծի վերջնական անցկացման աշխատանքները։
Հոդված 19
Պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանին պատճառած վնասների հատուցումը, որը պահանջում է նորին մեծություն ամենայն ռուսաց Կայսրը և որը Բարձր Դուոը պարտավորվել է նրան վճարել, կազմում է`
ա) պատերազմական ծախսերը (բանակը պահելու ծախք, պարենի հատուցում, ռազմական պատվերներ) - ինն հարյուր միլիոն ռուբլի.
բ) պետության հարավային ծովափնյա վայրերին, մեծածախ առևտրին, արդյունաբերությանը և երկաթուղուն պատճառած վնասները — չորս հարյուր միլիոն ռուբլի,
գ) ներխուժման հետևանքով Կովկասին պատճառած վնասները — հարյուր միլիոն ռուբլի,
դ) Թուրքիայում Ռուսաստանի հպատակների և հիմնարկությունների կրած վնասները — տասն միլիոն ռուբլի։
Ընդամենը հազար չորս հարյուր տասն միլիոն ռուբլի։
Նկատի առնելով Թուրքիայի ֆինանսական դժվարությունները և համակերպվելով նորին մեծություն սուլթանի ցանկությանը, ամենայն ռուսաց կայսրը համաձայնվում է նախորդ պարագրաֆում հաշվված գումարների մեծ մասի վճարումը փոխարինել հետևյալ տերիտորիալ զիջումներով
a) Թուլչի սանջակը, այսինքն՝ Քիլիի, Սուլինի, Մահմուդիեի, Իսաքչիի, Թուլչիի, Մաչինի, Բաբադաղի, Գիրսովոյի, Քյուսթենջեի և Մեջիդիեի գավառները (կազաները), ինչպես նաև Դելտայի և Զմեիննի կղզիները։ Չցանկանալով իրեն միացնել հիշյալ տերիտորիան և Դելտայի կղզիները, Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում դրանք փոխանակել 1856 թվականի պայմանագրով իրենից օտարված Բեսարաբիայի այն մասի հետ, որը հարավից սահմանակցվում է Քիլիի բազուկի հունին և Ստարի-Ստամբուլի գետաբերանին։ Ջրերի և ձկնորսատեղերի բաժանման հարցը պետք է որոշի Ռուս-ռումինական հանձնաժողովը հաշտության պայմանագրի վավերացումից հետո մեկ տարվա ընթացքում,
b) Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազեդը և տերիտորիան մինչև Սողանլու։ Ընդհանուր գծերով սահմանը Սև ծովի ափից առաջ կգնա այն լեռնաշղթայի վրայով, որը հանդիսանում է Խոպ և Ճորոխ գետերի վտակների ջրբաժանքը, և Արդվին քաղաքից
{94}
դեպի հարավ ընկած լեռնաշղթայի երկարությամբ կձգվի մինչև Ճորոխ գետի այն տեղը, որը գտնվում է Ալաթա և Բեշագետ գյուղերի մոտերքում, ահնուհետև սահմանը Դերվենիկ—Գեկ, Խորչեզոր և Բեջիգին-դաղ լեռների կատարներով, Թորթում-չայ և Ճորոխ գետերի վտակները բաժանող լեռնաշղթայի երկարությամբ և Յաչլի-Վիխինի մոտերքում եղած բարձրությունների վրայով կառաջանա մինչև Վիխին-Քիլիսա զյուղը, որ գտնվում է Թորթում-չայ գետի ափին։ Այստեղից սահմանագիծը Սիվրի-դաղ լեռնաշղթայով կուղղվի մինչև նույնանուն լեռնանցքը Նորիման գյուղից անցնելով դեպի հարավ, ապա սահմանագիծը կթեքվի դեպի հարավ-արևելք, առաջ կգնա մինչև Զիվինը, որտեղից Զիվինը և Արդոստ ու Խորասան գյուղերը կապող ճանապարհից անցնելով դեպի արևմուտք, կուղղվի դեպի հարավի Սողանլուղի լեռնաշղթան, մինչև Գիլիչման գյուղը, այնուհետև Շարիան-դաղ լեռնաշղթայով կհասնի Մուրադչայի կիրճը, որը գտնվում է Խամուրից դեպի հարավ տասն վերստ տարածության վրա. այնուհետև, սահմանագիծը կանցնի Ալա-դաղ լեռնաշղթայի երկարությամբ, Խորի և Թանդուրեկ կատարների վրայով և, մոտենալով Բայազեդի հովտի հարավային մասին, Կազլի-Գյոլից դեպի հարավ ընկած տեղում կհարի նախկին թուրք-պարսկական սահմանագծին։
Ռուսաստանին միացված տերիտորիայի վերջնական սահմանագծերը, որոնք գծանշված են ընդսմին առդրվող քարտեզի վրա, կորոշի ռուսական և օսմանյան պատգամավորներից կազմված հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում նկատի կառնի ինչպես տեղանքի տեղագրությունը, նույնպես և անհրաժեշտ պայմանները լավ կառավարման և երկրի անդորրության ապահովման համար։
c) a և b պարագրաֆներում նշված տերիտորիաները զիջվում են Ռուսաստանին հազար հարյուր միլիոն ռուբլու փոխարեն։ Ւնչ վերաբերում է վարձահատուցման մնացած մասին,— բացի Թուրքիայում ռուսական հիմնարկություններին և հպատակներին հասանելիք տասն միլիոն ռուբլուց,— այսինքն երեք հարյուր միլիոն ռուբլուն, ապա այդ գումարի վճարման եղանակը և դրա համար սահմանվելիք երաշխիքները հետագայում կորոշվեն ռուսական կայսերական կառավարության և Նորին մեծություն սուլթանի կառավարության միջև կայացած փոխադարձ համաձայնությամբ։
d) Թուրքիայում ռուսական հպատակներին և հիմնարկություններին վարձահատուցելու համար վերապահված տասն միլիոն ռուբլին պետք է վճարվի Կ. Պոլսում ռուսական դեսպանության կողմից շահագրգռված անձանց և հիմնարկությունների
{95}
պահանջները քննարկելուն և դրանք Բարձր Դռանը հանձնելուն
զուգընթաց։
Հոդված 20
Բարձր Դուռը ձեռք կառնի գործուն միջոցներ, որպեսզի հոժարաբար ավարտվեն ռուսահպատակների դատավիճման գործերը, որոնք մի քանի տարիների ընթացքում չեն ստանում լուծում, որպեսզի հայցվորները վարձահատուցում ստանան, եթե դրա համար կան բավականաչափ հիմքեր, և որպեսզի դատական վճիռներն անհապաղ ի կատար ածվեն։
Հոդված 21
Ռուսաստանին զիջված վայրերի այն բնակիչները, որոնք ցանկանում են հաստատվել դրանց սահմաններից դուրս, կարող են հեռանալ, ծախելով իրենց անշարժ գույքը, որի համար հիշյալ անձանց տրվում է եռամյա ժամանակամիջոց՝ հաշված սույն ակտի վավերացման օրից։ Ասացյալ ժամկետն անցնելուց հետո երկրից չհեռացած և իրենց անշարժ գույքը չծախած բնակիչները կմնան ռուսական հպատակության մեջ։
Վերը հիշատակված վայրերի սահմաններից դուրս գտնվող, կառավարությանը և հոգևոր հիմնարկներին պատկանող անշարժ գույքերը պետք է վաճառվեն նույն եռամյա ժամանակամիջոցում՝ այն եղանակով, որը կորոշի ռուս-թուրքական հատուկ հանձնաժողովը։ Այդ նույն հանձնաժողովին կպատվիրվի որոշել, թե օսմանյան կառավարությունը ինչ ձևով է դուրս կրելու Ռուսաստանին զիջված ու դեռևս ռուսական զորքերի կողմից չգրավված ամրություններում, քաղաքներում և այլ վայրերում եղած, կառավարությանը պատկանող ռազմական և մարտական պաշարները, պարենը և մյուս պիտույքները։
Հոդված 22
Եվրոպական և Ասիական Թուրքիայում գտնվող կամ ճանապարհորղող ռուս հոգևորականները, ուխտավորները և վանականները կօգտվեն նույն այն իրավունքներով, առանձնաշնորհումներով և արտոնություններով, ինչպես այլ ազգությունների օտարերկրյա հոգևորականները։ Թուրքիայում կայսերական դեսպանությանը և ռուսական հյուպատոսություններին վերապահվում է Սուրբ վայրերում և այլ տեղերում ինչպես վերոնշյալ անձանց և նրանց գույքի, այնպես և հոգևոր, բարեգործական և այլ հիմնարկների պաշտոնական պաշտպանության իրավունքը։
Ռուսական ծագում ունեցող աֆոնյան վանականները կպահպանեն իրենց գույքը ու նախկին արտոնությունները և իրենց պատկանող երեք վանքերում ու նրանցից կախման մեջ եղած հիմ–
{96}
նարկներում կշարունակեն օգտվել նույն այն իրավունքներով և առանձնաշնորհումներով, որոնցով ապահովված են Աֆոնյան լեռան մյուս հոգևոր հիմնարկներն ու վանքերը։
Հոդված 23
Սրանից առաջ երկու բարձր պայմանավորվող կողմերի միջև կնքված բոլոր պայմանագրերը, կոնվենցիաները և պարտավորությունները, որոնք վերաբերում էին Թուրքիայում ռուսահպատակների առևտրական գործերին, իրավասությանն ու գրությանը և, որոնք պատերազմի հետևանքով կորցրել էին իրենց նշանակությունը, վերստին ուժի մեջ կմտնեն, բացառությամբ այն պայմանների, որոնք փոփոխված են սույն ակտով։ Իրենց պարտավորությունների և առևտրական ու այլ հարաբերությունների առումով երկու կառավարությունները վերստին փոխադարձաբար կդրվեն այն դրության մեջ, որում նրանք գտնվում էին մինչև պատերազմի հայտարարումը։
Հոդված 24
Ինչպես պատերազմի, նույնպես և խաղաղ ժամանակ Բոսֆորը և Դարդանելը բաց կլինեն ռուսական նավահանգիստներից եկող և դեպի դրանք ուղղվող չեզոք երկրների առևտրական նավերի համար։ Այս առումով Բարձր Դուռը պարտավորվում է առաջիկայում այլևս չսահմանել Սև և Ազովի ծովերի նավահանգիստների անվավեր բլոկադա, քանի որ դա չի համապատասխանում 1856 թ. ապրիլի 4 (16)-ին Փարիզում ստորագրված դեկլարացիայի ճշգրիտ իմաստին։
Հոդված 25
Եվրոպական Թուրքիայից, բացառությամբ Բուլղարիայի, ռուսական բանակի լրիվ դուրս բերումը տեղի կունենա երեք ամսվա ընթացքում Նորին մեծություն Ամենայն ռուսաց կայսրի և Նորին մեծություն սուլթանի միջև վերջնական հաշտություն, կնքելուց հետո։
Որպեսզի ժամանակ շահվի և ռուսական զորքերը երկար ժամանակով չմնան Թուրքիայում և Ռումինիայում, կայսերական բանակի մի մասը կարող է ուղղվել դեպի Սև և Մարմար ծովերի նավահանգիստները, որտեղ զինվորները կնստեն ռուսական կառավարությանը պատկանող կամ այդ առիթով վարձված նավերը։
Զորքերի դուրս բերումը Ասիական Թուրքիայից կկատարվի վեց ամսվա ընթացքում՝ հաշված վերջնական հաշտություն կնքելու օրից։ Ռուսական զորքերին հնարավորություն կտրվի Կովկասի կամ Ղրիմի վրայով վերադառնալու համար նավ նստել Տրապիզոնում։
{97}
Վավերացումը փոխանակելուց անմիջապես հետո միջոցներ ձեռք կառնվեն զորքերը դուրս բերելու համար։
Հոդված 26
Այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կայսերական զորքերը կգտնվեն այն վայրերում, որոնք սույն ակտի ուժով պետք է վերադարձվեն Բարձր Դռանը, այնտեղ կառավարումը և գոյություն ունեցող կարգը կմնան նույն վիճակում, ինչպես գրավման ժամանակ։ Մինչև ռուսական բոլոր զորքերի վերջնական դուրս բերումը, այդ ամբողջ ժամանակամիջոցում կառավարման մեջ Բարձր Դուռը չպետք է ունենա որևէ մասնակցություն։ Օսմանյան զորքերը կարող են Բարձր Դռանը վերադարձվող վայրերը մտնել, իսկ վերջինս այնտեղ կարող է ձեռնամուխ լինել իր իշխանության իրագործմանը միայն այն ժամանակ, երբ ռուս զորքերի կողմից մաքրվող բոլոր վայրերում և բոլոր մարզերում ռուսական զորքերի հրամանատարն այդ մասին տեղյակ կդարձնի այս առիթով Բարձր Դռան կողմից նշանակված սպային։
Հոդված 27
Բարձր Դուռը պարտավորվում է, որ չի հալածի և թույլ չի տա հալածել այն թուրքահպատակներին, որոնք պատերազմի ժամանակ կապեր են ունեցել ռուսական բանակի հետ։ Եթե պատահի, որ որոշ անձինք իրենց ընտանիքներով հանդերձ ցանկանան հեռանալ ռուս զորքերի հետևից, օսմանյան իշխանություններն այդ բանին չեն ընդդիմադրի։
Հոդված 28
Հաշտության նախնական պայմանագրի վավերացումից անմիջապես հետո ռազմագերիները փոխադարձաբար կվերադարձվեն այս ու այն կողմի նշանակած հատուկ կոմիսարների միջնորդությամբ, որոնք այդ նպատակով կմեկնեն Օդեսա և Սևաստոպոլ։ Օսմանյան կառավարությունը տասնութ համահավասար ժամկետներում, վեց տարվա ընթացքում, վերոհիշյալ կոմիսարների կազմած հաշիվների համաձայն կվճարի ռազմագերիների պահպանման բոլոր ծախսերը, իսկ ռազմագերիները կվերադարձվեն այդ կառավարությանը։
Օսմանյան կառավարության և Ռումինիայի, Սերբիայի ու Չերնոգորիայի կառավարությունների միջև ռազմագերիների փոխանակումը կկատարվի նույն հիմունքներով, ըստ որում, դրամական հաշվարկներում օսմանյան կառավարության կողմից վերադարձվող ռազմագերիների թիվը կհանվի նրան վերադարձվելիք ռազմագերիների թվից։
{98}
Հոդված 29
Սույն ակտը կվավերացվի նորին կայսերական մեծություններ ամենայն ռուսաց կայսրի և օսմանների կայսրի կողմից, և վավերացումները կփոխանակվեն տասնհինգօրյա ժամանակամիջոցում, կամ ավելի շուտ, եթե դա հնարավոր է, Ս. Պետերբուրգում, որտեղ կկայանա նաև փոխադարձ համաձայնություն այն վայրի և ժամանակի վերաբերյալ, որտեղ և երբ սույն ակտի պայմանները կկերպավորվեն հաշտության պայմանագրերի համար սովորական հանդիսավոր ձևով։ Սակայն, կատարելապես սահմանված է, որ պայմանավորվող Բարձր կողմերն իրենց համարում են ձևականապես կապված սույն ակտով՝ նրա վավերացման օրից։
Ի վավերացումն որի, երկկողմանի լիազորներն ստորագրեցին սույն ակտը և կնքեցին այն։
Սան-Ստեֆանոյում, 1878 թվականի փետրվարի 19-ին (մարտի 3-ին)։
Ստորագրեցին
Կոմս Ն. Իգնատև
Սաֆվետ
Նելիդով
Սադուլլահ
Այսօր, 1878 թվականի փետրվարի 19-ին (մարտի 3-ին) ստորագրված հաշտության նախնական պայմանագրի 11-րդ հոդվածում բաց թողնված վերջնամասը, որը պետք է մտնի հիշյալ հոդվածի մեջ՝
Օսմանյան կայսրությունում ճանապարհորդող կամ նրա մյուս մասերում գտնվող Բուլղարիայի իշխանապետության բնակիչները կհպատակվեն օսմանյան օրենքներին և իշխանություններին։
Սան-Ստեֆանո, 1878 թվականի փետրվարի 19-ին (մարտի 3-ին)։
Ստորագրեցին՝
Կոմս Ն. Իգնատև
Սաֆվետ
Նելիդով
Սադուլլահ
Сборник договоров России с другими государствами, 1856-1917, М. 1952., стр. 159-175
Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիրը

Комментариев нет:
Отправить комментарий