четверг, 25 сентября 2014 г.

Նոր անուններ՝ Հայաստանի վայրերուն

Հայաստանի Կեդր. Գործ. Կոմիտեն փոխած է անցյալ տարի բազմաթիվ բնակավայրերու աշխարհագրական անունները, որովհետև՝

1) Այդ անուններեն շատերը կարտահայտեն կրոնական, ավատապետական – կալվածատիրական հարաբերություններու մնացորդներ և անհարազատ են խորհրդային ըմբռնողության: Ոմանք ալ անպատշաճ են ու նույնիսկ անվայել՝ իրենց նշանակությամբ:
2) Շատ անուններ միանման են և կկրկնվին երկու և ավելի թվով վայրերու համար, որով թղթատարական սպասարկության մեջ շփոթության պատճառ կըլլան:

Ծաղկաձոր (նախապես Դարաչիչակ) ուր հաստատված է Գրողներու հանգստյան տունը



Նոր անունները գրվելու ատեն՝ նկատի առնված են խնդրո առարկա վայրերուն տեղագրական, կլիմայական և այլ պայմանները:

Ահավասիկ նմուշներ՝ կատարված ուղղումներեն. —

Բաշապարան – Ապարան, Ալիքուչուկ – Քուչակ, Տամջրլու – Մռավյան, Մոլլաղասում – Զովունի, Աղբաբա – Ամասիա, Օհանավանք – Օհանավան, Ղըզըլթեմուր – Ոսկեվազ, Ղոյթուր – Գետափ, Փիրմաալք – Արեգ, Ղուլդարվիշ – Ոսկեթաս, Հաջիլար – Մրգաստան, Ղուրդուղուլի – Աստղաձոր, Դալուլար – Դալար, Չըփըլը – Ջրարբի և այլն, և այլն:
Արդարև շատ ճաշակավոր և հաճելի անուններ:

Ալբոմ-օրացույց, Փարիզ, 1936թ.

Комментариев нет:

Отправить комментарий