Արև ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ, փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:–
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայես մի օր հեռուն,
Դրոշ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,–
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ…
Եղիշե Չարենցի այս բանաստեղծությամբ է սկսվում 1980թ. «Սովետական գրող» հրատարակչության պատրաստած «Հայաստանի երեխաները» լուսանկարների ալբոմը: Պատահմամբ գրադարանի քարտարանում տեսա վերնագիրը, պատվիրեցի գիրքը, որտեղ ամփոփված են հայտնի լուսանկարիչների լուսանկարները՝ Ռաֆիկ Համբարձումյան, Լեոնիդ Մայիլյան, Անդրանիկ Քոչար, Վան Արյան, Վազգեն Ազատյան, Գագիկ Նահապետյան, Աշոտ Բարսեղյան, Ժիրայր Մովսիսյան, Միքայել Քոչարյան, Ալեքսանդր Ալաջյանց, Նեմրութ, Համազասպ Խաչատրյան, Էդվարդ Ռստակ, Ռոբերտ Շահնազարյան:
Գրքում մանուկների լուսանկարների միջոցով ներկայացվում է խորհրդային հասարակարգում երջանիկ մանկությունը. երեխաները գրեթե բոլոր նկարներում ժպտում են, գեղեցիկ ու խնամված տեսք ունեն: Մի քանի լուսանկար կա Լիբանանի քաղաքացիական պատերազմից, որտեղ կիսաքանդ տների ավերակների մոտ երեխաներ են պատկերված: Թերևս, սրա նպատակն է համեմատություն անել և ցույց տալ Խորհրդային Միության խնամքն ու հոգատարությունը երեխաների նկատմամբ:
Ինչևէ: Հետաքրքիր գիրք է, և մի քանի նկարներ հաճույքով տեղադրում եմ այստեղ: Ոմանք կդժգոհեն՝ ասելով, թե խորհրդային կարոտախտ է, ոմանք՝ կուրախանան, հնարավոր է, որ ոմանք էլ իրենց նկարը տեսնեն:

Բեյրութ, 1978թ. |
Բեյրութ, 1978թ. |
Комментариев нет:
Отправить комментарий