Հայկական գրքարվեստի, մասնավորապես, XIII դարի Կիլիկյան մանրանկարչության մեջ Թորոս Ռոսլինի մուտքը նշանավորվեց գեղագիտական նոր աշխարհընկալմամբ և նոր մտահղացումներով։ Իր մանրանկարներում խտացնելով անցյալի հայ և ուրիշ ժողովուրդների գեղարվեստական փորձը, Թորոս Ռոսլինը ստեղծագործական նոր հորիզոններ ու հնարավորություններ բերեց հետագա նկարիչների համար։
Ռոսլինի թողած հոգևոր արժեքների աշխարհում երևան են գալիս մինչ այդ անհայտ տրամադրություններ, նորովի մեկնաբանված հինավուրց ավանդույթներ, նոր թեմաներ ու պատկերատիպեր:
Նկարչի ուշադրության առարկան մարդն է ու հատկապես նրա անհանգիստ բնավորությանը։ Ռոսլինի արտաքուստ խաղաղ կերպարները արտացոլում են միջնադարյան մարդու հոգեկան տագնապը, մտահոգությունները, նրա ներաշխարհը, ապրումների, առաջին հայացքից աննկատելի, անթարգմանելի ելևէջները։
Ռոսլինյան արվեստի առավել նշանակալից նորամուծություններից է մարդկային դեմքերի անհատականացումը։ Նրանց միմյանցից տարբեր, միանգամայն որոշակի և ոչ իդեալականացված պատկերավորումը միջնադարյան արվեստում ի հայտ է գալիս լոկ XIII դարի երկրորդ կեսից սկսած։ Այս իմաստով մեծանուն վարպետը կանգնած է իր ժամանակի առավել առաջադեմ նկարիչների դիրքերում։
Թորոս Ռոսլինի ոճի հիմնական առանձնահատկությունները բխում են XI և XII դարերի գեղարվեստական ակունքներից։
Ռոսլինի կենսագրության վերաբերյալ շատ քիչ փաստեր են հայտնի։ Նկարչի ծննդյան և մահվան թվականները չեն պահպանվել, բայց գիտենք, որ նրա ստորագրությունը կրող մեզ հասած աոաջին ձեռագիրը գրվել ու ծաղկվել է 1256, իսկ վերջինը` 1267—1268 թվականներին։
Տաղանդաշատ արվեստագետը մեզ է ավանդել յոթ շքեղ պատկերազարդված մատյաններ, որոնք պահվում են Երևանում, Երուսաղեմում և Բալթիմորում (ԱՄՆ)։ Այդ հրաշակերտներից բացի նրա վրձնին են վերագրվում երկու անստորագիր ձեռագրեր և մեկ պատառիկ։
Հիմք ընդունելով նկարչի բոլոր մատյանների Հռոմկլայում (Կիլիկիա) ձևավորված լինելու իրողությունը, ենթադրվում է, որ նրա գործունեությունը ընթացել է այդ գրչակենտրոնում:
XIII դարի առաջին կեսին Հռոմկլայում աշխատած Կիրակոս ու Հովհաննես ծաղկողների և Ռոսլինի նկարազարդումների ընդհանրություններից ելնելով, Թորոս Ռոսլինի ուսուցիչներն են համարվում այդ վարպետները։
Թորոս Ռոսլինին հովանավորել և ձեռագրեր են պատվիրել հայոց Լևոն 3-րդ թագավորը (1270—1289 թթ.) և Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսը (1221—1267 թթ.)։
Ձեռագրերը ձևավորելիս Ռոսլինի ն օգնել են նաև նրա աշակերտները, բայց նրանց անունները չեն պահպանվել։
Ռոսլինյան մասունքներից յուրաքանչյուրն ունի իր ոդիսականը, փորձություններով լի գոյատևման պատմությունը։ Մատյանների հիշատակարանները պատմում են բազում անգամներ դրանց հափշտակվելու, փրկագնվելու, նորից գերեվարվելու, դեգերումների և հրաշքով ազատվելու մասին։
Հարյուրավոր տարիներ Ռոսլինի ձեռագրերում արձանագրվել են հետագա ստացողների թախանձանքները՝ երկյուղածությամբ, սրբությամբ վերաբերվելու, պահպանելու այդ մատյանները, և գրի են առնվել կախարդ վարպետի սքանչելիքներով հիանալու դեպքեր ու վկայություններ։
Դարերի հոլովույթի մեջ ապրել են ռոսլինյան ձեռագրերը և իրենց նկարազարդումներով այսօր էլ հիացմունք են պատճառում XX դարի մարդուն՝ աշխարհից աշխարհ տարածելով հայ արվեստի և իրենց ստեղծողի փառքն ու հռչակը։
ԼԵՎՈՆ ԶՈԻԳԱՍԶՅԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий