Ո՞վ չէ իմացած անունը «Պեպո»-ի անմահ հեղինակին, որ դասական հայրն է այլևս արևելահայ թատերագրության: «Պեպո»-ն… Կարելի՞ է համրել, թե քանի՞ հարյուր ներկայացում ունեցած է ան՝ իր ծնած օրեն: Բայց կարելի է վստահապես ըսել, թե բազմաթիվ սերունդներե ծափահարված «Պեպո»-ն իր մրցակիցը չունի հայ խաղացանկին մեջ:
Արդ, այս նույն «Պեպո»-ն է հիմա, որ ակադեմիական հոյակապ տպագրության արժանանալե հետո Երևանի մեջ, կկոչվի ժապավենի վրա ևս վերաստեղծվելու:
Բեմադիր Համո Բեկ-Նազարյան իր բոլոր տաղանդը թափած է՝ հիանալի ստեղծագործություն մը ընելու համար «Պեպո»-ի շարժանկարը, որ կհանդիսանա առաջին հնչուն ու խոսուն հայ ժապավենը: 70-ական թվականներու թիֆլիսահայ կյանքն է որ կվերակենդանանա հոն՝ տարօրինապես բաբախուն և վերջին ծայր հաջող կերպով մը:
Իսկ Մոսկվայի մեջ ծափահարված երիտասարդ երգահան մը՝ Արամ Խաչատուրյան, ֆիլմին համար հորինած է երաժշտություն մը՝ ներշնչվելով հայ ժողովրդական եղանակներե:
Տեսարան մը «Պեպո»-ի հնչուն և խոսուն ֆիլմեն |

Комментариев нет:
Отправить комментарий