Արմեն Սևան (Հովհաննես Դեվեջյան), Բանտարկյալի մը հուշերը, Տառապանքի տարիներ Գ. Նժդեհի հետ
Խորհրդային Միության բանտային օրենքով, երբ բանտարկյալ մը բանտե բանտ կփոխադրվի, ձերբակալման ժամանակ անկէ գրաված իրերն ալ միասին կուղարկվին իր նոր բնակավայրը:
Ինձմէ գրաված էին Սիմա վաճառանիշով ժամացույց մը, ոչ ոսկիե, ինչպես նաև ամուսնության ոսկի մատանիս:
Գարեգինեն առած էին իր ոսկի ժամացույցը, ամուսնության ոսկի մատանին և ոսկի ծայրով ինքնահոս գրիչ մը: Այդ իրերը ուրեմն մեզի հետ ճամբված էին Երևան՝ երբ մեկնեցանք Վլադիմիրի բանտեն:
Մտածեցինք, թե ատոնք ի վերջո դատապարտված էին կորսվելու, մանավանդ որ մենք անգամ մըն ալ լույս աշխարհ տեսնելու հույսը չունեինք…
Որոշեցինք կանչել մեզ մոտ բանտապետը և խնդրել, որ մեր այդ իրերը Երևանի շուկային մեջ ծախվին, բացի ընկերոջս ոսկի ժամացույցեն:
Բանտապետը եկավ, մեր խնդրանքը հայտնեցինք և սիրով հանձն առավ մեր փափագը կատարել:
Շաբաթ մը հետո, ան, մեզ կանչեց իր սենյակը, շուրջը ունենալով նաև օրվան հերթապահը, իր օգնականը՝ որ միաժամանակ իր քայլերուն հետևողն էր Չեկայի հանձնարարությամբ, ու նաև մի քանի ստորադաս պաշտոնյաներ:
Մենք տեղ գրավեցինք մյուսներու կարգին և բանտապետը, որ ըստ սովորության կոնծած ըլլալով, բարձր տրամադրության մեջ էր, իր բազկաթոռին նստած սկսավ ճառել և նաև բացատրել, թե ինչ եղած էր մեր իրերու վաճառումը:
Իմ ոսկի մատանիս ծախած էր կարծեմ վաթսուն թե յոթանասուն ռուբլիի, լավ չեմ հիշեր, իսկ «Սիմա» ժամացույցս չէր ծախած, որովհետև իր արժեքեն շատ պակաս գնահատած էին, ըսելով, թե արտասահմանյան ապրանք է և խանգարվելու պարագային կարելի չէ անոր այս կամ այն մասը փոխել, հետևաբար կդառնա անգործածելի:
Ծախված էր նաև Գարեգինի ոսկի մատանին և ինքնահոսը, որոնց փոխարժեքը, շուրջ հարյուր քսան ռուբլի, հանձնվեցավ իրեն:
Հինգ վայրկյան տևելու սահմանված այս հանդիպումը՝ երկարեցավ գրեթե ամբողջ ժամ մը, իբրև հետևանք բանտապետի շաղակրատություններուն, ինքնագովության և վերևի հարկը (Չեկա) բնակողներուն հանդեպ արհամարհական ակնարկություններուն:
Ան, գլուխը տաքցուցած, կըսեր.
– Էս թյուրմեն սաղ իմն ա, 25 տարի է էս թյուրմի պետն եմ, ինչ ուզեմ կանեմ, վերևինները ինձ չեն կարող խառնվել, իմ նաչալնիկը (պետը) Մոսկվայումն է:
Բանտապետի օգնականը այս խոսքերուն ի լուր, աննշմար կերպով սենյակին բաց դռնեն դուրս ելավ ու գնաց:
Քիչ վերջը սենյակ մտավ Չեկայի պաշտոնյաներեն արտաքինով համակրելի երիտասարդ մը՝ Մելքումյան և լուռ նստավ աթոռի մը վրա: Սեղանին վրայեն առավ իմ ժամացույցս, ասդին-անդին դարձուց ու կրկին դրավ իր տեղը, մինչ բանտապետը կշարունակեր իր անտեղի արտահայտությունները:
Հանդիպումը վերջացած ըլլալով, մեզի հսկողության տակ տարին սենյակ, շարունակելու մեր առօրյա ձանձրույթով ու մտահոգություններով լի կյանքը:
Մեր իրերուն վաճառումը
Խորհրդային Միության բանտային օրենքով, երբ բանտարկյալ մը բանտե բանտ կփոխադրվի, ձերբակալման ժամանակ անկէ գրաված իրերն ալ միասին կուղարկվին իր նոր բնակավայրը:
Գարեգին Նժդեհի գերեզմանը Վլադիմիրում |

Комментариев нет:
Отправить комментарий