Հակոբ Գ Սսեցի (ծ. թ. անհտ – 1411, Սիս), Ամենայն հայոց կաթողիկոս 1404-ից: Հաջորդել է Կարապետ Ա Կեղեցուն: Կաթողիկոսական աթոռին է նստել Սսի մահմեդական տիրակալ Ռամազան ամիրայի աջակցությամբ: Ի նշան երախտիքի կաթողիկոսարանի թանկարժեք շատ սպասքներ ընծայել է ամիրային: Սսի կաթողիկոսարանն ընկել է ծանր պարտքերի տակ:
Թղթակցել է Գրիգոր Տաթևացու հետ, որի խորհրդով բանադրանքից ազատել է Աղթամարի կաթողիկոսությունը (1409) և կատարել առաջին քայլն այդ աթոռի հավակնությունը, որպես Ամենայն հայոցի, ի չիք դարձնելու ուղղությամբ: Իրեն հորջորջել է «կաթողիկոս ամենայն Հայկազնեայց հանուրց և Վաղարշապատու», որով հակաթոռ բոլոր կաթողիկոսությունները պարտավորվելու էին ճանաչել Ս. Էջմիածինը որպես կաթողիկոսական աթոռի բուն նստավայր, իսկ իրենց` տեղական աթոռներ: Սակայն նրա ջանքերը որևէ արդյունք չեն ունեցել, և Սսի Հայոց կաթողիկոսությունը շարունակել է անկում ապրել: Ենթադրվում է, որ նրան թունավորելով սպանել են ընդդիմադիր միաբանները: Կաթողիկոսական գահին Հակոբ Գ Սսեցուն հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատը:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий