Հալիձորի կուսանաց անապատ, Հալիձորի բերդ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շրջագծի մեջ մտնող Բեխ գյուղի մոտ, Ողջի գետի աջ ափին, զառիթափ անտառապատ լեռան լանջին: Հիմնվել է XVII դ. 1-ին կեսին. հիշատակվում է 1653-ին անապատի մայրապետ Հռիփսիմեի` ձեռագիր ընդօրինակելու առիթով: 1668-ին ունեցել է 70 միանձնուհի:
1711-ին անապատում չարանենգորեն սպանվել է Տաթևի վանքի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը: XVIII դ. հայ զորավար Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հալիձորի կուսանաց անապատը դարձրել է Սյունիքի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով, որոնք հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ` շրջանաձև բուրգը ամրոցի հվ-արմ. անկյունում է: Անմշակ բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, որին հս-ից և հվ-ից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն:
Հալիձորի կուսանաց անապատի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրքական բազմահազարանոց բանակի հարձակմանը:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий