Հակոբ Ղրիմեցի [1360-ական թթ., Սուրխաթ (Ղրիմ) – 1426, Ցիպնավանք], տոմարագետ, մեկնիչ, մանկավարժ, երաժշտագետ: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Երզնկայի դպրոցում: Ավարտելուց (1389) հետո դասավանդել է նույն դպրոցում, որտեղ ուսուցչի` Գևորգ վրդ. Երզնկացու խնդրանքով գրի է առել իր դասախոսությունները և կազմել տոմարագիտության ձեռնարկ (ձեռագրերում պահպանվել է «Ի խնդիրս հասարակաց օգտի» վերնագրով): «Հարցումն Գէորգ րաբունապետի և ծառայաբար կատարումն Յակոբ աշակերտի» աշխատության մեջ քննել է տոմարագիտական-եկեղեցական հարցեր, որոնց Հովհաննես Սարկավագից հետո ոչ ոք չէր անդրադարձել:
Աշխատության հրատապությունը պայմանավորված էր Հայ առաքելական եկեղեցին մյուս եկեղեցիների ազդեցություններից զերծ պահելու միտումով: 1410-ին Հակոբ Ղրիմեցին հրավիրվել է Մեծոփավանքի նորաբաց դպրոցը, դասավանդել տոմարագիտություն, իմաստասիրություն, գրչության արվեստ, երաժշտություն: Թովմա Մեծոփեցու խնդրանքով խմբագրել, լրացրել, առավել ամբողջական է դարձրել Գրիգոր Տաթևացու երկհատորյա «Քարոզգիրքը» (1415), գրել իր մեծարժեք «Մեկնութիւն տումարի» (1416) երկը, որը երկար ժամանակ ուսումնական ձեռնարկի դեր է կատարել և լավագույնս գաղափար է տալիս միջնադարյան Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում քառյակ գիտությունների` թվաբանության, երկրաչափության, երաժշտության և աստղաբաշխության բնագավառներում դասավանդվող գիտելիքների ծավալի և բովանդակության մասին: 1416-ին գրել է նաև «Յաղագս ազգականութեան», «Յաղագս պսակի ամուսնացելոյ» գործերը:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий