Հակոբ Մծբնացի, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ (ծ. թ. անհտ, ք. Մծբին – 338/348, Ռշտունիք), ճգնավոր, համաքրիստոնեական սուրբ, Մծբինի ասորի եպիսկոպոս: Երիտասարդ տարիքից տրվել է ճգնողական-աղոթանվեր կյանքի: Ըստ հայոց Ճառընտիրների` Գրիգոր Ա Լուսավորչի հորաքրոջ որդին էր, պարթևական տոհմից: Ըստ վկայաբանության, Հայոց Խոսրով Ա Մեծ (211–259) թագավորի սպանությունից հետո, դայակի ձեռքով տարվել է Կեսարիա, որտեղ կրթվել է քրիստոնեական հավատքով:
Ապա քույրը նրան տարել է Պարսկաստան, որտեղ Հակոբ Մծբնացին ապրել է արքունիքում: Սակայն հետագայում ընտրել է ճգնավորական կյանքը և, Սուրբ Հոգու ներգործությամբ, մեկնել Մծբինի վանքերից մեկը` Մարուգե (Մարուքե) ճգնավորի մոտ: Հակոբ Մծբնացին, Եղիա մարգարեի նման վերարկուն ջրերին զարնելով` քայլել է Սաթիթմա կոչվող գետի ջրերի վրայով: Կամեցել է բարձրանալ Արարատ (Մասիս) լեռը` Նոյյան տապանը գտնելու, բայց Մասիսի լանջերին հոգնել է և ննջել: Ըստ ավանդության, Աստծո հրեշտակը նրան մատուցել է Նոյյան տապանից փայտի մի կտոր: Այնտեղ, որտեղ Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան տապանի կտորը, հիմնվել է Ակոռիի Ս. Հակոբ վանքը. այստեղ էլ պահվել են Հակոբ Մծբնա հայրապետի մատի ոսկրը և Նոյյան տապանի փայտի կտորը` միմյանց շղթայով ամրացված (այժմ Հակոբ Մծբնացու Աջի հետ այդ փայտի կտորը պահվում է Ս. Էջմիածնի վանքում):
338-ին Հակոբ Մծբնացին կազմակերպել է Պարսից արքա Շապուհ II-ի զորքերից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը: Սուրբ Մարուգե ճգնավորի տեսիլքի համաձայն ընտրվել է Մծբինի եպիսկոպոս (320-ական թթ.): Ենթադրվում է, որ մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325): Եղել է Եփրեմ Ասորու ուսուցիչը: Ըստ ավանդությունների, գործել է հրաշքներ` մեռցրել է մեռած ձևացածին և ապա կենդանացրել նրան, Հիսուս Քրիստոսի անունով բուժել անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան ևն:
Հայ եկեղեցական մատենագրության մեջ Հակոբ Մծբնացու անունով հայտնի է 22 ճառերից բաղկացած «Զգօն» կամ «Զգօն գիրք» ժողովածուն, որը, սակայն, իրականում պատկանում է III–IV դդ. պարսիկ կամ ասորի քրիստոնյա հեղինակ Ափրահատի գրչին: Հույն եկեղեցին ս. Հակոբ Մծբնացու հիշատակը տոնում է հոկտեմբերի 31-ին, Կաթոլիկ եկեղեցին` հուլիսի 15-ին, Հայ եկեղեցին` Հիսնակաց 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий