Հակոբ Բ Անավարզեցի, Տարսոնացի, Սսեցի (1280-ական թթ., Տարսոն – 1359, Սիս), Ամենայն հայոց կաթողիկոս 1327–41-ին, հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացուն, և 1355–59-ին, հաջորդել է Մխիթար Ա Գռներցուն: Հայոց կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու քրոջ որդին: Սովորել է Սսի կաթողիկոսարանում, եղել կաթողիկոսարանի, ապա` Կապանի (Կիլիկիայում) եպիսկոպոս, Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոս:
Մինչև կաթողիկոսանալը Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Ե-ի հանձնարարությամբ դեսպանագնացությունների է մեկնել Եվրոպա` օգնություն հայցելու: Գահակալման առաջին տարիներին շարունակել է Լևոն Ե-ի լատինամետ քաղաքականությունը` հույս ունենալով Հռոմի պապերի աջակցությամբ ստանալ եվրոպական երկրների օգնությունը` ընդդեմ եգիպտական սուլթանների և շրջակա մահմեդական իշխանությունների հարձակումների: Սակայն հիասթափվելով պապերի կեղծ խոստումներից, ինչպես և տեսնելով Կիլիկիայում ու բուն Հայաստանում ունիթորության ազդեցության տարածումը և վնասակարությունը Հայ եկեղեցու համար` հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հակաունիթորական, Հայ եկեղեցու ծիսադավանական անկախության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտական մերձեցման կողմնակից:
1337-ին օգնել է Լևոն Ե-ին` եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր, որի առաջին պայմանը եվրոպական պետությունների հետ հարաբերությունների դադարեցումն էր: Իսկ երբ արքունիքում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինների և լատինամետ հայ իշխանների ու կրոնավորների ճնշմամբ Լևոն Ե նորից Արևմուտքի հետ գաղտնի հարաբերություններ է սկսել, Հակոբ Բ Անավարզեցին ընդդիմացել է դրան: Սկսված երկպառակությունների պատճառով 1341-ի սկզբին ստիպված հրաժարվել է գահից: Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է ընտրվել Հայոց կաթողիկոս (աննախադեպ փաստ Հայ եկեղեցու պատմության մեջ):
Երկրորդ գահակալման ընթացքում Հայ եկեղեցու գործերը վարել է կանոնավոր և խաղաղ, Կիլիկիայի Հայոց թագավոր Կոստանդին Դ-ի հետ գործել համերաշխ և դադարեցրել հարաբերությունները Արևմուտքի հետ: Կաթողիկոսական գահին Հակոբ Բ Անավարզեցուն հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցին:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий