вторник, 7 октября 2014 г.

Հակոբ Նետրարենց

Հակոբ Նետրարենց, Հակոբ Արծկեցի [ծ. թ. անհտ, ք. Արծկե (Տուրուբերանի Բզնունյաց գավառ) – 1501], գրիչ, մատենագիր, բանաստեղծ: Ուսանել է Արծկեի վարդապետարանում: Ձեռնադրվել է քահանա, կնոջ մահից հետո դարձել վարդապետ (1464), մեկուսացել Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքում, նվիրվել խորհրդապաշտության, զբաղվել գրչությամբ, գրական աշխատանքով: 1472-ից Հակոբ Նետրարենցը հիշատակվում է իբրև Արծկեի եպիսկոպոս:


Ընդօրինակել է Ավետարաններ, Գանձարաններ (պահպանվել են միայն երեքը): Հիշարժան են նրա 1491-ին (եղբոր` Ղազարի մահից հետո) ընդօրինակած Գանձարանի երկրորդ մասը (Մատենադարան, ձեռ. դ 5438), 1499-ին (եղբորորդի Զաքարիա դպիրի գրչակցությամբ) ընդօրինակած Ավետարանը (Մատենադարան, ձեռ. դ 8761): Հակոբ Նետրարենցը գրել է ազգային-եկեղեցական և տերունական թեմաներով 13 չափածո գանձեր ու տաղեր, վարքեր («Վարք Հուսկան որդի Ստեփանոս քահանայի»), եղբոր հիշատակին նվիրված ողբ, զարթնող-հառնող բնության երգեր ևն: Իբրև գանձասաց և տաղերգու նա դեռևս իր կենդանության օրոք ճանաչվել է և արժանացել բարձր գնահատականի:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий