Ղևոնդյանք, սուրբ Ղևոնդյանք, V դարի նահատակ եկեղեցականների խումբ (ինը հոգի): Տոնացույցի մեջ հիշվում են Քահանայից անունով: Հայաստանում զրադաշտականության տարածման դեմ պայքարի և Վարդանանց պատերազմի գործուն մասնակիցներ: Ավարայրի ճակատամարտից հետո, 452-ի սկզբին պարսիկները 37 նախարարների հետ նրանց ևս աքսորել են Վրկան (այժմյան Մազանդարան): Նրանք էին. Ղևոնդ Երեց Վանանդեցին (որի անունով և կոչվել են Ղ.), Հովսեփ կաթողիկոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի), Սահակ Ռշտունի եպիսկոպոսը, Մուշեղ Արծրունին (Աղբակից), Արշեն կամ Արսեն երեցը (Բագրեվանդի Եղեգիկ գյուղից), Քաջաջ սարկավագը Ռշտունիքից, Թաթիկ եպիսկոպոսը, Սամվել քահանան և Աբրահամ սարկավագը (երկուսն էլ՝ Այրարատ նահանգի Արած գյուղից):
Գերության մեջ են մնացել մինչև 454-ի սկիզբը, երբ քուշանների հետ պատերազմից հետո պարսիկները սաստկացրել են հալածանքները քրիստոնյաների դեմ և մահապատժի դատապարտել գերյալ եկեղեցականներին: Սահակ քահանան և Աբրահամ սարկավագը նահատակվել են Ապար նահանգի (այժմյան Խորասան) Վարդգետ գավառում, 454-ի հուլիսի 7-ին, Թաթիկ եպիսկոպոսը՝ Խուժաստանում, մնացյալ 6-ը՝ Ապար աշխարհում, Նյուշապուհ քաղաքի մոտակայքում, 454-ի հուլիսի 25-ին: Այդ խմբի մեջ հիշատակվում է նաև Նյուշապուհ Պարսից մոգպետը, որը մկրտվել է և նրանց հետ նահատակվել: Հայ եկեղեցին ս. Ղ-ց հիշատակը տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
Քնարիկ Տեր-Դավթյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий