Ղազար Փարպեցի [440/443, գ. Փարպի (Այրարատ նահանգի Արագածոտն գավառ, այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ) – VI դ. սկիզբ], մատենագիր, պատմիչ: Մեծացել և դաստիարակվել է Հայոց սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո: Հիմնապես կրթվել է Գուգարաց բդեշխ Աշուշայի պալատում (այդտեղ էին հավաքվել Մամիկոնյան ու Կամսարական տոհմերի պայազատները), Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու մոտ, որից և ստացել է «կրօնաւորութեան ձեռնադրութիւն»:
Մոտ 465–470-ին ուսանել է Բյուզանդիայումև «լիով զմարգարիտն... ընկալեալ» վերադարձել հայրենիք ու հաստատվել Կամսարականների նախարարական տիրույթ Շիրակում, զբաղվել ուսումնակրթ. գործունեությամբ: Այստեղից մոտ քառասնամյա Ղ. Փ. գնացել է Սյունիք և երկու տարի վարել ճգնողական կյանք: 486-ին արդեն մարզպան Վահան Մամիկոնյանը մանկության ընկերոջը բերել է Սյունիքից և նշանակել իր կողմից հիմնովին վերակառուցված Վաղարշապատի վանքի առաջնորդ: Ղ. Փ. մարզպանի, նրա եղբայրների, Կամսարական իշխանների հովանավորությամբ և իր բնածին ընդունակությունների շնորհիվ կարճ ժամանակում պայծառացրել է վանքն ու իր ազդու քարոզներով արժանացել ժողովրդի համակրանքին: Սակայն ի դեմս խավարամիտ հոգևորականության՝ հանդիպել է զորեղ հակառակորդների, որոնք, ջանալով ձեռք բերել նույն վանքի առաջնորդության պաշտոնը (նույնիսկ կաշառք առաջարկելով Վահան Մամիկոնյանին) և ձախողվելով, ամեն ինչ արել են Ղ. Փ-ուն մարզպանի մոտ վարկաբեկելու ու վանքից հալածելու համար: Մոտ 490-ին Ղ. Փ. հեռացել է Ամիդ քաղաքը:
Այդտեղից գրել է իր հայտնի «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» ինքնապաշտպանական նամակը (բնագիրը մեզ է հասել աղավաղումներով ու բացթողումներով): Վահան Մամիկոնյանը նրան կանչել է իր մոտ, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել գրել «Հայոց պատմությունը»: Ըստ ավանդության՝ Ղ. Փ. թաղված է Փարպիից արլ. գտնվող Ղազարավան գյուղում (աղավաղված ձևը՝ Նազարավան, այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում), իր հիշատակին կառուցված եկեղեցու (դեռևս XIX դ. կանգուն) հվ. ավանդատան մեջ: Մի այլ տարբերակով՝ Մշո Ս. Առաքելոց վանքում:
Ղ. Փ. թուղթ-ուղերձում (կոչվել է նաև «Մեղադրութիւն ստախօս աբեղայից») իրեն պաշտպանում է ստախոս աբեղաների մեղադրանքներից: Նրա փոքրիկ առաջաբանը, ըստ Գ. Խալաթյանի՝ գրել է Ղ. Փ-ու աշակերտներից մեկը: Երկը տեղեկություններ է հաղորդում Ղ. Փ-ու կյանքի ու գործունեության, մասամբ Վահան Մամիկոնյանի մասին, կարևոր (թեպետև կցկտուր) տվյալներ մի քանի նշանավոր հեղինակների վերաբերյալ: Թղթի գլխ. նշանակությունն այն է, որ գաղափար է տալիս V դ. 2-րդ կեսին հայ եկեղեց. շրջանակներում գոյություն ունեցող խմբավորումների, նրանց փոխադարձ մեղադրանքների և բախումների մասին: Բանակռիվ է մղվել երկու ուղղության, հավանաբար՝ ասոր. և հուն. դպրոցների միջև:
Առաջինը մարմնացրել է հինն ու ավանդականը, իսկ երկրորդը՝ նորն ու առաջադիմականը: Հուն. դպրոցի ներկայացուցիչներն իրենց խորագիտակությամբ, լայն աշխարհայացքով, լեզվական նորամուծություններով, ազատ մտածողությամբ (գուցե և ավելի ազատ նիստ ու կացով) իրենց դեմ են գրգռել հոգևորականության ստվար մասին: Հետևաբար «Թուղթը» խտացված պատկեր է այն մեծ, հավիտենական կռվի, որ բոլոր ժամանակներում մղվել է հնի ու նորի միջև: Ղ. Փ. ինքն այդ կռվի զոհերից է, ուստի մեծ դառնությամբ են հնչում նրա խոսքերը՝ ուղղված թշնամիներին, ինչպես նրա մյուս զինակցի՝ Մովսես Խորենացու «Ողբում» նույնպիսի հակառակորդներին հասցեագրված ծանր խոսքերը: Թուղթ-նամակի հեղինակն իր թշնամիների անունները չի տալիս: Նա ընդվզում է հաս. միջավայրում խավարի թագավորության դեմ, որտեղ երկրի արժանավորներն ամբաստանված ու հալածված են, իսկ գողերն ու կաշառակերները տնօրինում են ամեն ինչ: «Թուղթը» ժամանակի տգետ ու նախանձոտ հոգևորականությանը ամբաստանող, անհատի իրավունքները պաշտպանող, միջնադարյան ազատամտությունը արտացոլող կարևոր փաստաթուղթ է:
Հետազոտողները բազմիցս նշել են «Թղթի»՝ իբրև հրապարակախոս. գործի, բարձր ճարտասան. արվեստը: Երկն առաջին անգամ (1853-ին, Մոսկվայում) հրատարակել է Մկրտիչ Էմինը՝ «Թուղթ առ Վահան Տէրն Մամիկոնէից» խորագրով: Աշխարհաբարի է փոխադրել Մ. Նալբանդյանը (Սանկտ Պետերբուրգ, 1868):
Ղ. Փ-ու «Պատմութիւն Հայոց»-ը կոչվում է Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո՝ շարունակելով վերջինիս: Պատմությունը բաղկացած է առաջաբանից և երեք դրվագներից: Առաջաբանում Ղ. Փ., հիշատակելով իր նախորդների երկերի համառոտ բովանդակությունը, արժեքավորում է դրանք, նշում, որ գրավոր աղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով ու ճշտելով: Պատմությունն ընդգրկում է մեկ հարյուրամյակ՝ Հայաստանի 387-ի բաժանումից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) մինչև 487-ին ներքին ինքնուրույնության արտոնումն ու սպարապետ Վահան Մամիկոնյանի մարզպան նշանակվելը: Առաջին դրվագում հանգամանորեն պատմագրված են Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղ. իրադարձությունները և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց արքայատոհմի անկումը (428): Այդ դրվագում է ներկայացված նաև Սահակ Ա Պարթևի տեսիլքը և նրա մեկնությունը: Այն ավարտվում է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվան հետ առնչվող դեպքերի նկարագրությամբ: Երկրորդ դրվագը ներկայացնում է Վարդանանց (առաջին կրոն.) պատերազմը, որը համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկասիրության ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի նրա հետ:
Երրորդ դրվագը միակ աղբյուրն է Հայոց շուրջ 25-ամյա պատմության: Նյութը Վահանանց (երկրորդ կրոն.) պատերազմն է, պայքարի առաջնորդ և հաջողությամբ պսակող Վահան Մամիկոնյանի կենսագրությունը: Որպես սկզբնաղբյուր ամենաարժեքավորն է, քանզի Ղ. Փ. իր նկարագրած դեպքերի ականատեսն է: Ընդգրկում է 460–480-ական թթ. հայ-պարսկ. փոխհարաբերությունների և հայոց 482–484-ի հակապարսկ. ապստամբության պատմությունը: Այստեղ հեղինակը նաև բացահայտում է ուրացության կործանիչ հետևանքները: Պատմությունն ավարտվում է Վաղարշապատի եկեղեցում Հովհաննես Ա Մանդակունու ատենաբանությամբ՝ արտասանած Վահան Մամիկոնյանի մարզպան նշանակվելու առիթով:
Ղ. Փ-ու հաղորդած տեղեկություններն անգնահատելի աղբյուր են Հայաստանի և հարևան երկրների քաղ. ու սոց-տնտ. կյանքն ուսումնասիրելու համար: Ըստ նրա՝ պատմագրությունը պետք է ենթարկվի խոհեմության ու անաչառության սկզբունքներին, հիմք ունենա ուղղափառ հավատը և, պատմության բարոյական էությունն օգտագործելով, կատարի դաստիարակչ. դեր: Պատմությունը մի կողմից՝ նախախնամության, մյուս կողմից՝ մարդկանց անձնիշխան գործունեության դրսևորումն է: Նա աշխարհիկ տերերի իշխանությունը սահմանափակում է տնտ., քաղ., եկեղեցականինը՝ կրոն. գործունեությամբ: Համաձայն Ղ. Փ-ու՝ ղեկավարը չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն:
«Պատմութիւն Հայոց»-ն առաջին անգամ տպագրվել է 1793-ին, Վենետիկում (աշխարհաբար՝ 1895-ին, Ալեքսանդրապոլում): Ֆրանս. մասնակի հրատարակվել է 1843-ին, Գ. Գապամաճյանի, ամբողջությամբ՝ 1869-ին, Ս. Կանթարյանի (Կեսարյան) թարգմանությամբ: Երկ. Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий