Ֆրանսիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ, որի առաջին մասը նվիրված է եղել երկկողմ հարաբերություններին: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք առանձնահատուկ, ամենաբարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ՝ քաղաքական երկխոսություն, նաև համագործակցություն միջազգային ֆորմատներով, եվրոպական կառույցներում: Առևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, զարգանում են միջխորհրդարանական, միջկառավարական հարաբերությունները: Մենք բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու համար և ամեն առիթ, որ ստեղծվում է նախագահների հանդիպման համար, նաև հնարավորություն է տալիս առաջ ընթանալ երկկողմ օրակարգով»,-նշել է Նալբանդյանը:
Նա նաև հավելել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերումն էին տարածաշրջանային միջազգային խնդիրներին և որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել:
Արտգործնախարարը տեղեկացրել է, որ մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան:

Комментариев нет:
Отправить комментарий