Ղազար Ա Ջահկեցի, Ճահկեցի (ծ. թ. անհտ, Ջահուկ գավառ – 1751, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737-ից: Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն: Եղել է հայրապետ. նվիրակ Զմյուռնիայում: Աջակցել է Արմ. Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի և Նախիջևանի գավառներում վերաբնակեցնելու գործին: Պարսկ. իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի:
1747-ին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոս. գահին: Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և մի հյուրանոց՝ Ղազարապատը: Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի»-ն (1735)՝ նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, և «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս»-ը (1744, 2 հրտ., 1786): Գրել է նաև տաղեր, որոնք մեծ մասամբ ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737): Կաթողիկոս. գահին Ղ. Ա Ջ-ուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին:
Պավել Չոբանյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий