Ղուկաս Ա Կարնեցի (1722, Կարինի գավառի Քղի ավան – 1799, ամփոփվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1780-ից: Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն: Ուսանել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն: 1751-ին ձեռնադրվել է քահանա և նվիրակի պաշտոնով մեկնել Ռումելի: 1763-ին օծվել է եպիսկոպոս և նշանակվել Զմյուռնիայի (Իզմիր) հայոց առաջնորդ: Ղ. Ա Կ. Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության կողմից իրեն կաթողիկոս ընտրելու մասին տեղյակ է պահել Կ. Պոլսի Զաքարիա Կաղզվանցի պատրիարքին: Վերջինս մերժել է այդ ընտրությունը:
Զաքարիա պատրիարքի աքսորից հետո, 1781-ին Հովհաննես Համադանցի պատրիարքն ընդունել է Ղ. Ա Կ-ու ընտրությունը և օսմ. կառավարությունից ձեռք բերել հաստատման հրովարտակ: 1782-ին Ղ. Ա Կ. դիմել է ռուս. հրամանատարությանը՝ հայ ժողովրդին պարսկ. լծից ազատագրելու խնդրանքով: 1797-ին խնդրել է ռուս. Պավել I կայսրին իր հովանավորության տակ վերցնել հայ ժողովրդին և ճանաչել Ս. Էջմիածնի հոգևոր իշխանությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ (խնդրանքը բավարարվել է 1798-ի փետր. 26-ի կայսերական հրովարտակով):
Ղ. Ա Կ. ծավալել է շին. գործունեություն, նորոգել է տվել Մայր տաճարը, իսկ նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը նկարազարդել է այն: Կաթողիկոս. գահին Ղ. Ա Կ-ուն հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցին:
Արթուր Կարապետյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий