«Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների շուրջ ընթացող բանակցություններն օգտակար են»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը «Սալամնյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով նախօրեին ԼՂ հարցով Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների շուրջ ընթացող բանակցություններն օգտակար են: Բանակցությունները վկայում են, որ երկու երկների ղեկավարները ունեն կամք՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով»:
Դեսպան Փաքայինը հավելել է, որ խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանի բոլոր երկրների համար էլ օգտակար են, քանի որ դրանք նպաստում են երկրների զարգացմանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Իրանի դեսպանը նշել է. «Քիչ հավանական եմ համարում, որ Մինիսկի խումբը կկարողանա ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ներդրում ունենալ»:

Комментариев нет:
Отправить комментарий