вторник, 28 октября 2014 г.

Նախագահների հանդիպումը ես կբնորոշեի որպես կառուցողական, օգտակար և անկեղծ

«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Փարիզում հանդիպում կազմակերպելու նախագահների մակարդակով։ Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, և դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ կոնտեքստում էր նաև այսօրվա հանդիպումը Փարիզում»։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Times.am-ը, գիշերը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանդիպումների կազմակերպմանը հատկապես ամենաբարձր մակարդակով, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու մոտեցումներին իրար և հնարավորություն է փնտրելու մոտեցնել դիրքորոշումները», - ասել է նախարարը։


«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ։ Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և նաև վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկվել էին դեռ Ֆրանսուա Օլանդի կողմից իր այցելության ժամանակ տարածաշրջան` մայիս ամսին և որոնք ողջունվել էին նաև եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները նույնն են ինչ որ եռանախագահների մոտեցումներն են։ Այդ կարգի վստահության միջոցառումները կարող են լավ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար բանակցային գործընթացում։ Ադրբեջանի մոտեցումը մի փոքր այլ է։ Իրենք այլ ծայրից են, այսպես ասած, մոտենում, որովհետև կարծում են, որ առաջընթացը բանակցությունների կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների համար։ Բնականաբար, դա մի փոքր տարբեր մոտեցում է, բայց դա հայտնի մոտեցում է, ինչը որ եղել է նաև նախկինում։

Այսօր հանդիպման ընթացքում նաև հնարավորթյուն եղավ նախագահների, քննարկելու նաև այլ հարցեր, որոնք վերաբերվում են տարածաշրջանային , միջազգային խնդիրներին, որոնք բավական հետաքրքիր քննարկումներ էին, որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանիմոտեցումները կարող են նաև մոտ լինել», - շեշտել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Комментариев нет:

Отправить комментарий